top of page

Դեկտեմբերի 10. իրազեկման արշավ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում



Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։

Օրվա շրջանակներում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը մեկնարկում է «Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց» առցանց իրազեկման արշավը, որի ընթացքում ներկայացնելու են «Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի վերաբերյալ» խորագրով ՄԻՀԿ-ի նոր զեկույցում տեղ գտած արձանագրումները։


1988 թվականին ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարի։ Երկրաշարժի արդյունքում անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի համակարգային ոտնահարումների մասին է վկայում ՄԻՀԿ֊ի զեկույցը։


Զեկույցում վերլուծված է աղետի գոտու բնակարանային հարցերի լուծմանն ուղղված ներկայիս պետական քաղաքականությունը` հիմք ընդունելով Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունները, մասնավորապես «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներիը մասին» միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները։


Դեկտեմբերի 7-ին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն իրականացրել է «Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց» խորագրով բազմաշահառու քննարկումը, որի ընթացքում ՄԻՀԿ-ի զեկույցում տեղ գտած տվյալներն ու առաջարկները քննարկվել են պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։


Հանրային իրազեկման արշավն իրականացվում է առցանց՝ ՄԻՀԿ-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։


Ստորև ներկայացնում ենք արշավի նյութերը։



Բնակապահովման գործընթացը չի եղել արդյունավետ, ինչի հետևանքով անօթևանության խնդիրն անընդհատ վերարտադրվել է։ Տարիներ շարունակ ոչ պատշաճ և անարդյունավետ քաղաքականության պատճառով ոտնահարվել են սոցիալ-տնտեսական մի շարք այլ իրավունքներ, թիրախային խմբի խոցելիությունը խորացել է։


ՄԻՀԿ-ն կոչ է անում պատասխանատու պետական բոլոր կառույցներին օր առաջ ապահովել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացումը` բացառելով նրանց շրջանում անօթևանության, խոցելիության և սոցիալական անապահովության խորացման ռիսկերը։




Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ քաղաքացիների կողմից, ովքեր ծանուցվել են տնակների ապամոնտաժման կապակցությամբ։


Անձինք, ովքեր ծանուցվել են տնակների ապամոնտաժման կապակցությամբ, մտահոգված են, որ կհայտնվեն անօթևանության պայմաններում, քանի որ չեն կարող դիտարկվել որպես պետության կողմից տրամադրով աջակցության շահառու։


ՄԻԿՀ-ի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կառավարության թիվ 1601- Ն որոշմամբ նախատեսված վերաբնակեցումը ապահովող հարկադիր վտարումների գործընթացը սահմանող դրույթները չեն համապատասխանում Հայաստանի՝ «Տնտեսական,սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորություններին։


Տվյալ գործընթացի շրջանակում չի ապահովվում Կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 7-ով, 4-ով և նախադեպային որոշումներով սահմանված պահանջների և չափանիշների պահպանումը։ Մասնավորապես հաշվի չեն առնվում անօթևանության խորացման ռիսկերը, խոցելի խմբերի հատուկ կարիքները, սահմանված չէ վնասների փոխհատուցման արդյունավետ մեխանիզմ։


ՄԻՀԿ-ը կոչ է անում պատասխանատու պետական կառույցներին վերաբնակեցման գործընթացի շրջանակներում ապահովել քաղաքացիներին հասանելի՝ արդյունավետ բնակապահովման այլընտրանքներ և անհրաժեշտ պաշտպանության մեխանիզմներ` երաշխավորելով տվյալ անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացումը և բացառելով նրանց շրջանում անօթևանության խորացման ռիսկերը։




ՄԻՀԿ-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ պե­տութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յամբ դրսևոր­վում է խտրական և տարբե­րակ­ված մո­տե­ցում․ անտեսվում են տարբեր տարիներին, այդ թվում՝ երկրաշարժի հետևանքով վթարային դարձած, բնակության համար ոչ պատշաճ պայմաններ ունեցող շենքերում և շինություններում բնակվող, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և վարձակալական հիմունքներով բնակվող անձանց խնդիրները։

Մինչ օրս սահմանված չեն տվյալ դեպքերում պետության աջակցության ձևաչափը, հիմնական պայմանները և առաջնահերթությունները, վերաբնակեցման կարգը։


Առ այսօր առկա է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետի հետևանքով վթարային դարձած 94 շենք։ Վթարային շենքերում պարբերաբար փլուզումներ են լինում, հասանելի չեն հանրային ծառայությունները, ավելին՝ այդ տարածքներում հանրային ծառայությունների հասանելիության ապահովումն անհնար է, ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, կան շենքեր, որոնք ամբողջովին լքված տարածքներում են:


ՄԻՀԿ-ը կոչ է անում պատասխանատու պետական կառույցներին անդ­րա­դառնալ երկ­րա­շար­ժի հետ­ևան­քով վթա­րա­յին դար­ձած, բնա­կութ­յան հա­մար ոչ պատ­շաճ պայ­ման­ներ ունե­ցող շեն­քե­րում և ­շի­նութ­յուն­նե­րում բնակ­վող, իչնպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և վարձակալական հիմունքներով բնակվող քաղաքացիների խնդիրներին, բա­ցա­ռե­լով խտրա­կան և ­տարբե­րակ­ված մո­տեցու­մը։


Անհրաժեշտ է նման ընտանիքների հետ իրականացնել խորհրդակցություններ, լիարժեք ուսումնասիրել նրանց ներկայիս կարիքները, ապահովել տվյալ անձանց բնակարանային և սոցիալական իրավունքների լիարժեք իրացումը՝ Հայաստանի միջազգային իրավական պարտավորություններից բխող չափանիշներին համապատասխան։




ՄԻՀԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աղետի գոտու բնակարանային հարցերի լուծմանն ուղղված ներկայիս պետական քաղաքականությունը մարդակենտրոն չէ։


  • Այն ուղղված չէ ա­նօթ­ևա­նութ­յան խնդրի վե­րաց­մա­նը կամ կան­խար­գել­մա­նը։

Կառավարության թիվ 1601-Ն որոշման հիմքում է դրվել ոչ հիմնական շինություններից ազատ մանսկզբունքը, այդ թվում՝ հարկադիր վտարումների իրականացման միջոցով՝ առանց վերաբնակեցվողը նտանիքների շրջանում անօթևանության բացառման և բավարար բնակարանային պայմանների ապահովման լիարժեք երաշխիքների։


  • Այն չի երաշխավորում խո­ցե­լի խմբե­րի, այդ թվում՝ ե­րե­խա­նե­րի, հաշ­ման­դա­մութ­յուն ու­նե­ցող ան­ձանց, կա­նանց, տա­րեց­նե­րի և այլոց հա­մար հա­տուկ ռիս­կե­րի հաս­ցեագր­ումը։

Կառավարության թիվ 1601-Ն զգայուն չէ մինչ օրս տնակներում բնակվող տարբեր խմբերի հատուկ կարիքների նկատմամբ, ինչի արդյունքում կանայք, երեխաները, միայնակ ծնողները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և տարբեր խոցելություններ ունեցող այլ անձինք անհամաչափորեն տուժելու են վերաբնակեցման արդյունքում։ 


Ուսումնասիրությունները ցույց ենտալիս, որ ոչ հիմնական շինությունների քանդման հետևանքով հարկադիր վտարումների վտանգի տակ են լինելու նաև միայնակ տարեց անձինք: Բնակարանային պայմանների կտրուկ փոփոխությունը կարող է խաթարել նրանց ապրելակերպը, հետևաբար այլընտրանքային կացարանները չպետք է խզեն նրանց կապը գոյություն ունեցող սոցիալական ցանցից:


Հատկանշական է նաև այն, որ Հայաստանում մինչ օրս չի իրականացվել սեգրեգացված վիճակագրության վարում, որը հնարավորություն կտար պատկերացում կազմելու 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների տարբեր խմբերի կարիքների և իրավունքների իրացման խնդիրների մասին։ 


  • Աղետի գոտու բնակարանային հարցերի լուծմանն ուղղված ներկայիս պետական քաղաքականությունը չի ապահովում վերաբնակեցման և բնակարանային պայմանների բարելավման գործուն մեխանիզմներ երկրաշարժից տուժած և տարբեր պատճառներով դեռևս վատթար բնակարանային պայմաններում ապրող բոլոր քաղաքացիների համար։

Կառավարության թիվ 1601-Ն որոշումը հասցեական չէ հետևյալ անձանց  խնդիրների և կարիքների հասցեագրման առումով․ ա) երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և մինչ այժմ պետական աջակցություն չստացած անձինք, այդ թվում՝ վարձակալական հիմունքներով ապրող, գերբնակեցված պայմաններում ապրող, բ) երկրաշարժի հետևանքով վնասված/վթարային շենքերում ապրող և բնակարանային փոխհատուցման ծրագրերի շրջանակներում չընդգրկված անձինք, գ) աջակցություն (պետական, մասնավոր, բարեգործական) ստանալուց հետո տարատեսակ պատճառներով կրկին անօթևան դարձած և ոչ հիմնական շինություններում ապրել շարու նակող անձինք, դ) աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու արդյունքում սահմանված կարգով աջակցությունից չօգտվող ընտանիքներ, որոնք դառնում են անօթևան։



Վերոնոշյալ բոլոր երաշխիքների ապահովումը բխում է ՄԱԿ-ի «Տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան և մ­շա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի մա­սին» միջազ­գա­յին դաշ­նագ­րով Հայաստանի ստանձնաց պարտավորություններից։


Առկա է աղե­տի գո­տու բնա­կարա­նա­յին հար­ցե­րի լուծ­մանն ուղղ­ված պետական ներկայիս քաղաքականության, այդ թվում՝ Կառավարության 1601-Ն որոշման վերանայման և մարդու իրավունքների պաշտպանության պետության պարտավորություններից բխող չափանիշներին համապատասխանեցման կարիք։ 



Պետության կողմից երկրաշարժի արդյունքում անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացումը խթանելուն ուղղված աշխատանքները Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն իրականացնում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ (EED)։

91 views
bottom of page