top of page

ՄԻՀԿ թիմ

Anahit Simonyan

Անահիտ Սիմոնյան 

Տնօրեն

Անահիտը հետազոտող է, իրավապաշտպան և ֆեմինիստ ակտիվիստ:

Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են կանանց իրավունքները, պաշտպանությունը բռնությունից և խտրականությունից և սոցիալ-տնտեսական իրավունքների առաջխաղացումը:

Անահիտն ունի շուրջ 10 տարվա ոլորտային մասնագիտական փորձ։ Իր կարիերայի ընթացքում նա համագործակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, հեղինակել և համահեղինակել է ավելի քան 20 հետազոտություն, հոդվածներ և հրապարակումներ։

Անահիտն ունի Մարդու իրավունքների տեսության և պրակտիկայի մագիստրոսի աստիճան է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանից։ 
2023 թվականից Անահիտը Երևանի պետական ​​համալսարանի Հանրային քաղաքականության հետազոտությունների մագիստրոսական ծրագրի դասախոս է:

2022 թվականից Անահիտն աշխատում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ակոպյան բնապահպանական կենտրոնում որպես գենդերային և մարդու իրավունքների ազգային փորձագետ։

2018 թվականից Անահիտը հանդիսանում է Մարդու իրավունքների հետազոտական ​​կենտրոնի (ՄԻՀԿ) տնօրեն։

LinkedIn

Academia

Անի Ասատրյան

Համահիմնադիր

Անին հետազոտող և հաղորդակցման մասնագետ է՝ մասնագիտացած հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

image.png

Լյոլյա Բադեյան

Կրտսեր հետազոտող

Լյոլյան ավարտել է Ամերիկյան համալսարանի Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագիրը։ Նրա համագործակցությունը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) հետ սկսվել է 2023 թվականին, երբ նա մասնակցել է ՄԻՀԿ-ի և Ամերիկյան համալսարանի Մարդու իրավունքների կլինիկայի (HRC) համատեղ իրականացրած «Բնակարանի իրավունք» ծրագրին։

Interns and volunteers

Seda Arakelyan.png

Սեդա Առաքելյան

Փորձնակ

Սեդան իրականացրել է իր փորձնակությունը ՄԻՀԿ-ում 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Սեդան լրագրող է, ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 

<<Մասնագիտական նպատակներիցս մեկն է սովորել նոր մեդիա տեխնոլոգիաները պրակտիկայում ազատորեն օգտագործելու հմտությունները։ ՄԻՀԿ-ում փորձնակությունը գերազանցեց սպասելիքներս թե՛ հաղորդակցության սահուն ընթանալու առումով, թե՛ նախագծերը կազմակերպչական առումով լավ կառուցելու առումով:

ՄԻՀԿ-ում աշխատելու ընթացքում ես ծանոթացա կազմակերպության հետազոտական պրակտիկաների հետ, ինչպես նաև ճանաչեցի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։ Այդ աումով ես լրացրի իմ տեղեկատվական բացը, ձեռք բերեցի մարդու իրավունքների խնդիրներին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն։ 

Ինձ համար շատ գնահատելի էր թիմում այս կամ այն գործողությունն իրականացնելիս առաջ քննարկումը և բոլորի կարծիքների հաշվի առնումը: Կարևոր էր, որ ինչ գաղափար կամ կարծիք էլ, որ ունեցել եմ, ազատ եմ եղել և չեմ վախեցել բարձրաձայնելուց և քննարկման դնելուց, որովհետև զգացել եմ, որ թիմը դա խրախուսում է:>>

© 2018-2025 by Human Rights Research Center 

bottom of page