
Հետազոտողների ցանց
Նպատակ ունենալով ստեղծել մարդու իրավունքների ոլորտում հետազոտահեն շահերի պաշտպանությամբ զբաղվող անձանց համայնք, մենք հիմնել ենք Մարդու իրավունքների հետազոտողների ցանցը։
Ցանցի անդամները չեն հանդիսանում ՄԻՀԿ աշխատանքային թիմի մաս։ Նրանք անհատներ են, ովքեր համագործակցել են ՄԻՀԿ-ի հետ և մաս են կազմում մեր կազմակերպության ընդլայնված մասնագիտական ցանցի։

Միշա Թադևոսյան
Կրթական հետազոտող, մանկավարժական գիտությունների թեկնածու (Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)

Եվա Ասրիբաբյան
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական համալասարանի դասախոս, Հոգեուռուցքաբանության հայակական ասոցիացայի համահիմնադիր և գործադիր տնօրեն

Սոֆյա Մանուկյան
Մարդու իրավունքների հարցերով հետազոտող, Մարդու իրավունքների տեսության և պրակտիկայի մագիստրոս (Էսսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա)

Հայկ Սմբատյան
Սոցիոլոգ, Սոցիոլոգիայի մագիստրոս (Երևանի պետական համալսարան), Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրման մագիստրոս (Ուփսալայի համալսարան, Շվեդիա)

Աննա Փամբուկչյան
Մեդիա խորհրդատու, հետազոտող, Եվրոպական միջառարկայական ուսումնասիրությունների մագիստրոս (Նատոլինի Եվրոպայի քոլեջ, Բելգիա), Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոս (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)

Նարինե Ալեքսանյան
Սահմանադրագետ, ի․գ․թ, իրավաբան-հետազոտող, ՀՀ փաստաբանների դպրոցի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի անդամ

