
Մեր մասին
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների ոլորտում հետազոտական հենքի զարգացումը՝ խորքային վերլուծությունների և փաստահենք ջատագովության իրականացման միջոցով։
ՄԻՀԿ-ն հանդիսանում է գրանցված հասարակական կազմակերպություն և գործում է 2018 թվականից։
ՄԻՀԿ-ի տեսլականն է ստեղծել մարդու իրավունքների մասին բաց, արդիական, համապարփակ, բազմակողմանի հետազոտությունների միջոցով ստացված գիտելիքի հենք, խթանել Հայաստանում հետազոտահենք մարդու իրավունքների պաշտպանությունն և ջատագովության իրականացումը։
ՄԻՀԿ-ի առաքելությունն է ստեղծել Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող համապարփակ հետազոտական գիտելիք, որը մատչելի կլինի դերակատարների լայն շրջանակի՝ պետական օղակների և որոշում կայացնողներին, փորձագիտական համայնքի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հասարակության լայն շերտերի։
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը առաջ է եկել Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր հարցերի՝ բազմաոլորտային մոտեցմամբ, խորքային վերլուծությունն իրականացնող հետազոտական հարթակի ստեղծման կարիքից։ Նման հարթակը կարող է կարևոր աղբյուր և գործիք հանդիսանալ իրավապաշտպանների, ակտիվիստների, հետազոտողների, հանրային կառույցների, միջազգային կազմակերպությունների և հասարակության ամենատարբեր խմբերի համար:
ՄԻՀԿ-ի հիմնարար արժեքներն են թափանցիկությունը, խտրականության բացառումը, անձանց իրավունքների, արժանապատվության և բազմազանության նկատմամբ հարգանքը, ներառականությունը, անկանխակալությունն և կոնֆիդենցիալությունը:
Ծանոթաց՛իր մեր ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ հետ։