Երեկոյան դպրոց
Այստեղ հանդիպում են կրթությունը և համագործակցությունը

Երեկոյան դպրոցը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) ծրագիրն է, որի իրականացման հիմքում է մարդու իրավունքների հետազոտական մշակույթը և գիտելիքը ակադեմիական միջավայրերում խթանելու հանձնառությունը:
Երեկոյան դպրոցը ստեղծում է միջավայր, որը զարգացնում է հետազոտահենք մտածելակերպը և խրախուսում մարդու իրավունքների խնդիրների գիտական ուսումնասիրությունը:
Երեկոյան դպրոցներն իրականացվում են ՄԻՀԿ-ի ակադեմիական գործընկերների հետ ջանքերի համատեղմամբ։
Երեկոյան դպրոցի նպատակն է ուսանողների և նորավարտ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և մարդու իրավունքների ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ կարողությունների զարգացումը։
Երեկոյան դպորցը մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերել փաստահենք իրավապաշտպանություն իրականացնելու համար գիտելիքն և հմտոթյունները։ Այն ՄԻՀԿ-ի կողմից շարունակաբար իրականացվող նախաձեռնություն է, որն շրջանակներում մենք ուրախ են համագործակցել ենք Երեկոյան դպրոցի տեսլականն ու արժեքները կիսող ակադեմիական յուրաքանչյուր հաստատության հետ։
Ընդհանուր ակնարկ
Ձևաչափ
Երեկոյան դպրոցն առաջարկում է լրացուցիչ ուսումնական ծրագիր ուսանողներին և նորավարտ մասնագետներին՝ գիտելիքներ ձեռք բերելու, մարդու իրավունքների վերաբերյալ բարձրորակ հետազոտություններ իրականացնելու, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում արդյունավետ ներդրումը խթանելու համար: Երեկոյան դպրոցը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին կապեր հաստատելու անվանի փորձագետների հետ, ովքեր ակտիվորեն ներգրավված են Հայաստանում և արտերկրում մարդու իրավունքների հետազոտական և իրավապաշտպանական աշխատանքներում։
Բովանդակություն
Երեկոյան դպրոցը ներառում է թեմաների համապարփակ շրջանակ, այդ թվում՝ հետազոտությունների իրականացումը և հետազոտահենք իրավապաշտպան գործունեությունը, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային գործիքների ուսումնասիրումը և իրավունքների պաշտպանության խնդիրների ուսումնասիրությունը՝ ընտրված մասնավոր համատեքստերում: Այս համակողմանի բովանդակության հիմքում է միջոլորտային մոտեցումը։ Երեկոյան դպրոցի ծրագիրն ապահովում է մարդու իրավունքների սկզբունքների և գործելակերպի ամբողջական ըմբռնում և տրամադրում է հետազոտական և իրավապաշտպան գործուենությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիք և գործիքներ։
Լսարան
Երեկոյան դպրոցը նախատեսված է բարձր կուրսերի ուսանողների և նորավարտ մասնագետների համար, ովքեր տիրապետում են հետազոտությունների իրականացման հիմունքներին։ Երեկոյան դպրոցի ունկնդիրները հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով և ձգտում են ընդլայնել իրենց գիտելիքն ու փորձը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նրանք կարող են լինել ակադեմիական և մասնագիտական տարբեր ուղղվածություններ ունեցող անձինք՝ իրավաբաններ, սոցիոլոգներ, լրագրողներ, տնտեսագետներ, բժիշկներ, կրթական ոլորտի մասնագետներ և այլն։
Երեկոյան դպրոց - Ամառ 2023
Իմացի՛ր ավելին «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով առաջին Երեկոյան դպրոցի մեկնարկի մասին այստեղ, իսկ փակման արարողության մասին՝ այստեղ:
Առաջին Երեկոյան դպրոցն իրականացվել է ՄԻՀԿ-ի կողմից՝ Հայաստանի ամերիկյան համալասարանի Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագրի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ:
Երեկոյան դպրոց- Աշուն 2023
Իմացի՛ր ավելին «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երկրորդ Երեկոյան դպրոցի մեկնարկի մասին այստեղ, իսկ փակման արարողության մասին՝ այստեղ:
Երկրորդ Երեկոյան դպրոցն իրականացվել է ՄԻՀԿ-ի կողմից՝ Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ:
Երեկոյան դպրոց- Ամառ 2024
Իմացի՛ր ավելին «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երկրորդ Երեկոյան դպրոցի մեկնարկի մասին այստեղ, իսկ փակման արարողության մասին՝ այստեղ:
Երրորդ Երեկոյան դպրոցն իրականացվել է ՄԻՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ամբիոնի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ: