Ռազմավարություն
Մեր գործունեությունը միտված է Հայաստանում և դրանից դուրս մարդու իրավունքների առանցքային խնդիրների ուսումնասիրմանը, քաղաքականությունների փոփոխության համար փաստերի հավաքագրմանը, մարդու իրավունքների պաշտպանության և իրացման համար կարևոր պատմույթների և խոսույթների բացահայտմանը։
-
ՄԻՀԿ-ի հիմնադրմամբ՝ մենք իբրև մեր աշխատանքների առաջնահերթություն ենք դիտարկում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն սպեկտրի պարբերական հետազոտումն ու ուսումնասիրումը, ստացված արդյունքների հանրայնացումը՝ այսպիսով իրականացնելով հետազոտահենք շահերի պաշտպանություն և Հայաստանում մարդու իրավունքների իրացման մշտադիտարկում:
-
ՄԻՀԿ-ն մշտապես ընդլայնում է համագործակցությունները և աշխատում է հետազոտողների ցանցի զարգացման ուղղությամբ։
-
Մեր աշխատանքների երրորդ գերակայությունն է մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ միջազգային զեկուցումը՝ տեղեկություն տրամադրելով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այսպիսով կապելով շահերի պաշտպանության տեղական և միջազգային մակարդակները։ Մենք նաև կարևորում ենք Հայաստանում և աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումները բարձրաձայնող հայտարությունների, նամակների, պետիցիաների նախաձեռնումը տեղական և միջազգային կառույցների հետ միասին։
Մենք բաց ենք համագործակցության համար մեր նպատակները և արժեքները կիսող անհատների և կազմակերպությունների հետ: