top of page

Զեկույցներ

Մեր աշխատանքների մյուս գերակայությունն է մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ միջազգային զեկուցումը՝ տեղեկություն տրամադրելով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այսպիսով կապելով շահերի պաշտպանության տեղական և միջազգային մակարդակները։

  • ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ներկայացված զեկույցներ

ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում՝ Հայաստանի 3-րդ (2019 թ․) դիտարկմանն ընդառաջ  ՄԻՀԿ թիմը մասնակցել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացվող հետևյալ զեկույցների պատրաստմանը՝ 

  1. «Համագործակցություն հանուն բաց հասարակության» ցանցի միասնական զեկույց։

​Տվյալ զեկույցն անդրադառնում է նախորդ՝ 2015թ․ ՀԴՊ շրջանակներում Հայաստանին ուղղված բոլոր դիտարկումների տեղայնացմանն ուղղված կառավարության գործողությունների գնահատմանը։ ​​

Տե՛ս ամբողջական ԶԵԿՈՒՅՑԸ։

   2. «Շահերի պաշտպաններ հանուն մարդու իրավունքների» (ԱՄՆ) և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ (Հայաստան) հետ համատեղ զեկույց։ 

Զեկույցն անդրադառնում է Հայաստանում ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորման խնդիրներին և բացերին։

Տե՛ս ամբողջական ԶԵԿՈՒՅՑԸ։

  • Միասնական կովկասյան ամփոփագիր` Բեյջինգ + 25 պլատֆորմի 2019-ի հանդիպմանն ընդառաջ 

Ամփոփագրում վերլուծվում է կովկասյան երեք պետություններում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադերբաջանում կանանց իրավունքների առաջխաղացման խնդիրները, գնահատում կառավարությունների աշխատանքները Բեյջինգ + 25 գործողությունների պլանի շրջանակներում։ Զեկույցը պատրաստվել է «Հավասարություն հիմա» (Մեծ Բրիտանիա) միջազգային կազմակերպության և երեք հանրապետություններից իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ 

Տե՛ս ԱՄՓՈՓԱԳԻՐԸ։

  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ ներկայացված զեկույցներ

2018 թ․-ի մայիսից մինչև 2019 թ․-ի սեպտեմբեր ՄԻՀԿ-ն՝ Եվրասիայի համագործակցության հիմնադրամի կողմից համակարգվող ծարգրի շրջանակներում իրականացրել մարզային իրավապաշտպան ՀԿ-ների հետազոտական կարողությունների զարգացում և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ պատրաստել է 4 ալընտրանքային զեկույցներ, որոնք 2020 թ․-ին ներկայացվելու են ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե՝ Կոմիտեների կողմից Հայաստանի դաշնագրային պարտավորությունների  իրականացման գնահատմանն շրջանակներում։ 

Տե՛ս զեկույցների ամբողջական տարբերակները․

bottom of page