
Հետազոտություններ և հրատարակություններ
Մեր հետազոտական գործունեությունը միտված է Հայաստանում և դրանից դուրս մարդու իրավունքների առանցքային խնդիրների ուսումնասիրմանը, քաղաքականությունների փոփոխության համար փաստերի հավաքագրմանը, մարդու իրավունքների պաշտպանության և իրացման համար կարևոր պատմույթների և խոսույթների բացահայտմանը։
-
«Ի՞նչ է արդարությունը․ արդարության ընկալումները հայաստանցիների շրջանում»
Ֆինանսական աջակցություն՝
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան
Տևողություն՝
սեպտեմբեր֊դեկտեմբեր, 2018 թ․
Ծրագրի նպատակը՝
ա) սոցիալական մակարդակում արդարության ընկալումների դուրսբերումը, ներառյալ Հայաստանում տարբեր խմբերը և բ) գոյություն ունեցող պատմույթների շրջանում ինչն է «արդար» և «անարդար» անձնական փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքականության և կառավարման մակարդակում։
Ձեռք բերված արդյունքների հիման վրա համապատասխան շահագրգիռ կողմերին ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ կապված Հայաստանում կառավարման անցումային փուլում (2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից ի վեր) «արդարության վերականգնման» քայլերի շուրջ:
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։
-
«Իրավունքահենք արձագանք աղքատությանը»
Ֆինանսական աջակցություն՝
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան
Տևողություն՝
հուլիս֊դեկտեմբեր, 2019 թ․
Ծրագրի նպատակը՝
Նախագիծը միտված է ստեղծել Հայաստանում աղքատության հաղթահարման քաղաքականության (ԱՀԳ) վերանայմանն ուղղված նախնական հետազոտական և ադվոկացիոն հիմք՝ միտված ԱՀՔ-ն դարձնելու առավել իրավունքահենք և էֆեկտիվ։
Ծրագրի շրջանակներում ՄԻՀԿ-ը փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտների վերաբերելի առանցքային ռազմավարությունների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ։
Ծրագիրը վերջնարդյունքն է Իրավունքահենք մոտեցմամբ աղքատության հաղթահարման գործիքակազմի մշակումը (ներքին օգտագործման համար նախատեսված), իսկ հրապարակված վերջնարդյունքների շարքում են․
Տե՛ս «Ինչի՞ն է նպաստում նպաստը» մարդկային պատմությունների շարք ներկայացնող գրքույկը։
Տե՛ս ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջադրված սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտների վերաբերելի առանցքային ռազմավարությունների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ վերլուծական փաթեթը։
Տե՛ս «Աղքատություն և մարդու իրավունքներ․ ինչպե՞ս ձևավորել իրավունքահենք պետական աղքատության հաղթահարման քաղաքանություն Հայաստանում» քաղաքականության վերլուծականը։
-
«Կանանց զրույցներ՝ հանրային ճնշման պայմաններում»
Ֆինանսական աջակցություն՝
Հայաստանում Կանանց հիմնադրամ
Ծրագրի տևողություն՝
դեկտմբեր 2019 - ապրիլ 2020թ․
Ծրագրի նպատակը՝
Տվյալ հետազոտական նախագծի նպատակն է Հայաստանում կանանց ազատագրման, իրավունքների պաշտպանության, գենդերային բռնության և խտրականության հարցերով զբաղվող կանանց փորձառություններում տեղ գտած հասարակական ճնշումների ուսումնասիրումը և կանանց թիրախավորող ուղերձների իդենտիֆիկացումը։
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
-
«Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում»
Ֆինանսական աջակցություն՝
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ծրագրի տևողություն՝
օգոստոս 2020 - հունվար 2021 թ․
Ծրագրի նպատակը՝
Հետազոտության հետազոտական արդյունքն է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» ուսումնասիրությունը։
Տվյալ հետազոտահենք ադվոկացիոն նախագծի նպատակն է խթանել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվ․-ի ռազմավարական ծրագրով նախատեսվող Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների բարելավումը։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտությունը յուրահատուկ մասնագիտական իրավական վերլուծություն է, որտեղ խորապես ուսումնասիրվել են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները, և ներկայացվել են հետազոտական առաջարկներ դրանց բարձրացման և կատարելագործման ուղղությամբ։
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։
-
«Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմաններն ու աշխատանքային անվտանգությունը»
Ֆինանսական աջակցություն և պատվիրակում՝
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն (ՀԱՀ ՊՀԿ)
Ծրագրի տևողություն՝
ապրիլ 2021 թ․
Ծրագրի նպատակը՝
Մշակել քաղաքականության փաստաթուղթ՝ ներկայացնելով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման խնդիրները
Տե՛ս Քաղաքականության փաստաթուղթը։
-
«Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ․ հիմնախնդրի ուսումնասիրումը հայաստանյան համատեքստում»
Ֆինանսական աջակցություն՝
Եվրոպական միություն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա։
Հետազոտության իրականացումը պատվիրակել է <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> ՀԿ-ն։
Ծրագրի տևողություն՝
մայիս 2021 - հունիս 2022 թ․
Ծրագրի նպատակը՝
Հետազոտությունն անդրադառնում է գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ուղղված հարցերի ընդգրկուն շրջանակին քրեակատարողական և հոգեկան առողջության ոլորտների համատեքստում՝ դիտարկելով տվյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատությունից զրկման վայրերից քրեակատարողական հիմնարկները և հոգեբուժական կազմակերպությունները։
Հետազոտությունը նորարարական է հայաստանյան համատեքստում։ Այն ոչ միայն անդրադառնում է քիչ ուսումնասիրված
խնդրի, այլև ներկայացնում է Հայաստանում ազատությունից զրկված կանանց նկատմամբ գենդերային հիմքովբռնության կանխարգելման առաջարկներ քրեակատարողական և հոգեկան առողջության ոլորտների համատեքստերում։
Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։
Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։
-
«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում․ 2020-2021»
Ֆինանսական աջակցություն՝
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության Դեսպանատուն
Հրատարակման ամսաթիվ՝ հոկտեմբեր, 2022 թ․
«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում․ 2020-2021» զեկույցը ներկայացնում է խոսքի ազատության, իրավապաշտպանների, կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում 2020-2021 թվականների ընթացքում։
Զեկույցի նպատակն է վերոնշյալ ոլորտներում և ընտրված ժամանակահատվածում ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ամփոփ, հանրահասանելի և ճշգրիտ տեղեկատվություն։
Զեկույցը յուրօրինակ տեղական հրատարակություն և իրազեկման աղբյուր է՝ նախատեսված լայն լսարանի, այդ թվում իրավապաշտպան կառույցների և փորձագետների, մեդիա դաշտի ներկայացուցիչների, պետական օղակների և լայն հանրության համար։
Տե՛ս ամբողջական ԶԵԿՈՒՅՑԸ։
-
«Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն»
Ֆինանսական աջակցություն՝
ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակ:
Ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ծրագրի տևողություն՝
սեպտեմբեր 2020 - հոկտեմբեր 2022 թ․
Ծրագրի նպատակը՝
Հետազոտական նախագծի շրջանակներում պատրաստվում են ԱՄԿ 183-րդ (Մայրության պաշտպանության մասին), 189-րդ (Տնային աշխատողների մասին) և 156-րդ (Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին) կոնվենցիաների կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) զեկույցները՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կառավարության դիտարկմանը ներկայացնելու նպատակով։
-
«Հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման ազգային համակարգն ու կարգավորումները»
Ֆինանսական աջակցություն՝
ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակ
Ծրագրի տևողություն՝
մայիս 2021 - հոկտեմբեր 2022 թ․
Ծրագրի նպատակը՝
Հետազոտական նախագծի նպատակն է վեր հանել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները և ԵՄ 92/85/EEC դիրեկտիվը։