top of page

Հետազոտության, գործընկերության և ազդեցության 8 տարի

  • 2 days ago
  • 1 min read
ՄԻՀԿ․ հետազոտության, գործընկերության և ազդեցության 8 տարի։

Վերջին ութ տարվա ընթացքում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը՝ հետազոտության, շահերի պաշտպանության և գործընկերության միջոցով։


Բնակարանային ապահովվածությունից և աղքատությունից մինչև աշխատանքային իրավունքներ, սահմանադրության բարեփոխումից մինչև բռնության և խտրականության դեմ պայքար և արդարության հաստատում առավել անտեսված ոլորտներում․ մեր աշխատանքը առաջնորդվել է մեկ հիմնական սկզբունքով՝ հետազոտահենք լուծումներ համակարգային փոփոխությունների համար։


Այս տեսանյութը ներկայացնում է ոչ միայն մեր կատարած աշխատանքը, այլև մեր գործելակերպը՝ երկարաժամկետ և ամուր գործընկերությունների, միջոլորտային հետազոտության, փաստահենք ջատագովության և իրական փոփոխության հանձնառության միջոցով։

Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, հետազոտողներին, համագործակիցներին և ՄԻՀԿ-ի հետազոտական, ադվեկացիոն և կրթական նախաձեռնությունների մասնակիցներին, ովքեր այս ճանապարհի մասն են եղել։


🎬 Դիտե՛ք մեր 8 տարվա ուղին ներկայացնող տեսանյութը։



© 2026 ՄԻՀԿ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։


Տեսանյութը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) ֆինանսավորմամբ։ Տեսանյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։



 
 
 

Comments


© 2018-2026 by Human Rights Research Center 

bottom of page