Հայաստանում մարդու իրավունքների հետազոտության 3-րդ միջազգային գիտաժողով (12–13 նոյեմբեր, 2025 թ․)
- 2 days ago
- 1 min read

Հայաստանում մարդու իրավունքների հետազոտության 3-րդ միջազգային գիտաժողովը մեկ հարթակում համախմբեց հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների՝ ընդգծելով այն կարևորև դերը, որն ունեն ապացույցների վրա հիմնված ուսումնասիրությունները մարդու իրավունքների ժամանակակից մարտահրավերներն խորությամբ հասկանալու և լուծելու համար համար։
Այս տարվա գիտաժողովը համատեղ կազմակերպվել է Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի (RWI), Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) և Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) կողմից՝ Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ։ Գիտաժողովը մասնակիցներին առաջարկեց դինամիկ հարթակ, որը նվիրված էր Հայաստանում և աշխարհում մարդու իրավունքների առաջխաղացման համատեղ հանձնառության շուրջ հետազոտահենք քննարկումներին։
Հետազոտողներ, իրավաբաններ, ուսանողներ, ակտիվիստներ և իրավապաշտպաններ Հայաստանից և արտերկրից միավորվեցին՝ ստեղծելով միջոլորտային ուսումնասիրության տարածք, որտեղ գաղափարները, եզրակացությունները և գործնական փորձը կարող էին իմաստալից կերպով հատվել։
Գիտաժողովի երկու հագեցած օրերի ընթացքում պանելային քննարկումներն անդրադարձան՝
🔹 սոցիալական և բնապահպանական իրավունքներին,
🔹 բիզնեսի և մարդու իրավունքների ոլորտին,
🔹 Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքներին,
🔹 կանանց իրավունքների և գենդերային հիմքով բռնության հիմնախնդրին,
🔹 իրավունքի գերակայությանն ու հակակոռուպցիոն արդարադատությանը,
🔹 բնակարանային իրավունքներին և անօթևանությանը,
🔹 հակամարտություններին, խաղաղությանն ու փոխհատվող արդարությանը,
🔹 թվային իրավունքներին և նոր տեխնոլոգիաներին։
ՄԻՀԿ-ն ու ՀՖՀՀ-ն համատեղ վարեցին բնակարանային իրավունքներին նվիրված պանելային քննարկումը։ Պանելային քննարկման շրջանակներում մեր թիմը ներկայացրեց ՄԻՀԿ-ի վերջին հետազոտությունները՝ ուղղված Հայաստանում բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացմանն ու անօթևանության հաղթհարամանը։
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու փորձի փոխանակումը հերթական անգամ հիշեցրեցին, թե ինչպես են համագործակցությունը և հետազոտահենք իրավապաշտպան գործունեությունը շարունակում ձևավորել ՄԻՀԿ-ի աշխատանքը։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, մոդերատորներին և մասնակիցներին, և հատկապես մեր գործընկերներին՝ RWI-ին և ՀՖՀՀ-ին:






































Comments