top of page

Քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքների միջև համագործակցության հեռանկարները


Ակադեմիական հաստատությունների հետ համագործակցությունը հանդիսանում է ՄԻՀԿ գործունեության առանցքային ուղղություններից։ Նման համագործակցության նախադրյալների ստեղծման հարցերն այսօր ներկայացվեցին ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանի կողմից՝ Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության հնարավորությունների ստեղծում» թեմայով սեմինարի շրջանակներում։

Սեմինարին հրավիրված էին ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ ակադեմիական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան միջոլորտային հետազոտությունների իրականացման մարտահրավերներին և կողմերի միջև համագործակցության զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավվման հնարավորություններին։

Անահիտ Սիմոնյանն, իր հերթին, շեշտադրեց մարդու իրավունքների ուսումնասիրման և բարձրաձայնման գործընթացներում ակադեմիական շրջանակներին ներգրավվման, ակադեմիական համայնքի “սոցիալական գործառույթի” ակտուալացման կարևորությունը՝ ներկայացնելով այս ուղղությամբ ՄԻՀԿ-ի կողմից ներկայումս իրականացվող աշխատանքներն ու հաստատված համագործակցությունները։

Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ


22 views
bottom of page