top of page

ՄԻՀԿ-ը միացավ տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման արշավին



Հունիսի 16-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը, ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը մասնակցեցին Հայստանում տնային աշխատողների իրավունքների պաշտպանությանը նվիրված աուլիսին, որի ընթացքում խոսեցին Հայաստանում տնային աշխատողների խնդիրների մասին:


ՄԻՀԿ-ը և ՀՌԿԿ-ն նաև միացան տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման արշավին ու ամբողջ օրը նվիրեցին միայն այդ թեմային իրենց սոցիալական մեդիա հարթակներում: Արշավի ընթացքում ներկայացվեց, թե ովքեր են տնաշխատները և ինչպես են պրակտիկայում խախտվում նրանց իրավունքները։

(նկարները Մեդիա Կենտրոնից)


Տնաշխատ են մասնավոր տնային տնտեսության համար աշխատող մարդիկ՝ դայակները, վարորդները, տան մաքրություն իրականացնողները ու այլոք։


«Տնային աշխատողների մասին» կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին՝ ստեղծելով առաջին նվազագույն չափորոշիչների փաթեթը տնաշխատների իրավունքների պաշտպանության համար։


Աշխարհում կա 50 միլիոնից ավել տնաշխատ և նրանց միայն 10%-ն է վայելում ամբողջական օրենսդրական պաշտպանություն։ Հայաստանը կոնվենցիային դեռ չի՛ միացել։


Արշավի հրապարակումները կարող եք կարդալ ՄԻՀԿ-ի Facebook, Twitter և Instagram հարթակներում:








6 views
bottom of page