top of page

Զեկույց 2020 և 2021 թթ․ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ


Հրապարակվեց ՄԻՀԿ-ի զեկույցը 2020 և 2021 թվականներին Հայաստանում մի շարք ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը նախաձեռնել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկական ամփոփիչ զեկույցների ներկայացում։


Անդրանիկ զեկույցի շրջանակներում դիտարկել ենք առավել մարտահրավերային՝ 2020 և 2021 թվականները։


Զեկույցը պատրաստվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավարության դեսպանատան աջակցությամբ։


Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ՝


  • 2020 և 2021 թվականների իրադարձությունները հատկապես սրեցին խոսքի ազատության իրավիճակը։ Սոցիալական ցանցերում համատարած բնույթ սկսեց կրել ատելության խոսքը։

  • Ուժգնացան իրավապաշտպանների դեմ արշավները։

  • Ինչպես համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, այնպես էլ հետպատերազմյան փուլում գրանցվեց ընտանեկան բռնության դեպքերի աճ։

  • Միևնույն ժամանակ խտրականության կանխման և հավասար իրավունքների իրագործման ուղղությամբ պետության հանձնառություններն ու օրակարգը մղվեցին հետին պլան՝ անհամաչափորեն խորացնելով կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների իրացման առանց այն էլ համակարգային և շարունակական խնդիրները։

Այսպիսով, զեկույցի շրջանակներում ներկայացված են Հայաստանում խոսքի ազատության, իրավապաշտպանների, կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով առանցքային բացասական զարգացումները։


Զեկույցը տեղեկատվական ամփոփ, ճշգրիտ և հանրահասանելի աղբյուր է՝ նախատեսված լայն լսարանի, այդ թվում իրավապաշտպան կառույցների և փորձագետների, մեդիա դաշտի ներկայացուցիչների, պետական օղակների և լայն հանրության համար։


Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Նիդերլանդների Թագավարության դեսպանատանը համագործակցության և զեկույցի պատրաստմանն աջակցելու համար։


Զեկույցի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։

10 views
bottom of page