top of page

Իրավունքահենք կրթություն և կրթական քաղաքականություն

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Իրավունքահեն կրթություն. հեռու նպատակ, թե՞ առօրյա իրողություն» միջոցառումը, որի ընթացքում քննարկվեցին իրավունքահենք կրթությանը և կրթական քաղաքականությանը վերաբերող հարցերը։

Կարևոր այս քննարկումը նախաձեռնվել էր Հանրային Քաղաքականության Ինստիտուտի կողմից։


Կրթության իրավունքի լիարժեք իրացումը անհատի արժանապատիվ կյանքի և զարգացման, հասարակությունում հավասարության և սոցիալական արդարության ապահովման երաշխիքն է: Չենք կարող ունենալ զարգացած և արժանապատիվ հասարակություն, առանց Հայաստանում յուրաքանչյուրի զարգացման հավասար հնարավորությունների առկայության։ Իսկ նման հնարավորությունների երաշխավորումը պահանջում է նախ և առաջ կառավարության կողմից իրավունքահենք կրթական քաղաքականության որդեգրում։


Քննարկման բանախոսներն են Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթության ոլորտի հետազոտող Գոհարիկ Տիգրանյանը և Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր, հետազոտող Անահիտ Սիմոնյանը։


1 view
bottom of page