top of page

ՄԻՀԿ-ի համագործակցությունը ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկայի հետ

Ակադեմիական հաստատությունների հետ համագործակցության մեզ համար կարևոր ուղղություններից է աշխատանքը Իրավաբանական կլինիկաների հետ։


Այս ամառ, մասնավորապես, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) համագործակցում է ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկայի հետ (ՄԻԿ), որը գործում է ՀԱՀ Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագրի շրջանակներում։


ՄԻՀԿ-ը՝ ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկայի հետ համագործակցությամբ իրականացնում է «Բնակարանային իրավունք» նախագիծը, որն ուղղված է 1988 թ.-ի երկրաշարժի արդյունքում տուժած անձանց բնակարանային խնդիրների հասցեագրմանը։



Մարդու իրավունքների կլինիկայի համակարգող Ֆիլիպպա Մալինսի, ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի և ՄԻՀԿ-ի փորձագետ Տաթևիկ Թոխյանի առաջնորդությամբ, ՄԻԿ ուսանողներն այժմ աշխատում են նշված հիմնախնդրի առնչությամբ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե (Կոմիտե) ներկայացվող այլընտրանքային զեկույցի շուրջ։


Աշխատանքների մեկնարկից ի վեր, ուսանողների հետ կարողությունների զարգացման հանդիպումներ են իրականացրել ՄԻՀԿ-ի հրավիրյալ փորձագետ Տաթևիկ Թոխյանը, Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտի դասախոսներ Անդրեա Նարդին, Ալեխանդրո Ֆուենտեսը և Վալենսիայի համալսարանի Սոցիալական արդարության իրավական կլինիկայի ղեկավար Անդրես Գասկո-Գուենկան՝ ՄԻԿ ուսանողներին ներկայացնելով իրավական զեկույցների պատրաստման գործիքակազմերը, բնակարանային իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային շրջանակը և այս կապակցությամբ Կոմիտե զարգացրած նախադեպային իրավունքը։


ՄԻՀԿ-ի և ՄԻԿ-ի համատեղ այլընտրանքային զեկույցը Կոմիտե է ներկայացվելու Հայաստանի դաշնագրային պարտաորությունների դիտարկման 4-րդ շրջափուլին ընդառաջ, որը կայանալու է Կոմիտեի 74-րդ նիստի շրջանակներում, հոկտեմբերի 3-ին և 4-ին՝ Ժնևում։


Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ


«Բնակարանային իրավունք» նախագիծն իրականացվում է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից՝ ՀԱՀ Մարդու իրավունքների կլինիկայի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։








78 views

Comments


bottom of page