Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) հետ համագործացությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ, կազմակերպում է «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցի երրորդ շրջափուլը։
ՄԻՀԿ և ՀՖՀՀ կողմից համատեղ իրականացվող Երեկոյան դպրոցի նպատակն է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը և մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններ իրականցնելու հմտությունների զարգացումը:
Երեկոյան դպրոցը ներառում է թեմաների համապարփակ շրջանակ, որը տրամադրում է հետազոտական և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիքներ։
Երեկոյան դպրոցը հիանալի հնարավորություն է ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերով զբաղվող առաջատար մասնագետների հետ և ընդլայնել մարդու իրավունքների ոլորտում հետագա համագործակցությունների հնարավորությունները։
Ծրագրին կարող են դիմել բակալավրի չորրորդ կուրսում (այդ թվում՝ երրորդ կուրսն ավարտող և չորրորդ տեղափոխվող), մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում սովորող ուսանողներ և նորավարտ մասնգետներ։ Հետազոտական աշխատանքների իրականացման փորձը կամ հետաքրքրվածությունը կդիտվի որպես առավելություն։
Երեկոյան դպրոցի ունկնդիրներ կարող են լինել ակադեմիական և մասնագիտական տարբեր ուղղվածություններ ունեցող անձինք՝ իրավաբաններ, սոցիոլոգներ, լրագրողներ, տնտեսագետներ, բժիշկներ, կրթական ոլորտի մասնագետներ և այլն։
Երեկոյան երկրորդ դպրոցում դասավանդելու են մարդու իրավունքների ոլորտի առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ և իրավաբաններ։
Դասընթացներն իրականացվելու են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
Հետազոտությունների իրականացում և հետազոտահենք իրավապաշտպան գործունեություն։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային գործիքների ուսումնասիրում։
Մարդու իրավունքների պաշտպանության մասնավոր համատեքստերի ուսումնասիրում։
Հայտերի ընդունումը մինչև մայիսի 22-ը ներառյալ, մինչև ժամը 12:oo PM (GMT+4)։
Դպրոցի տևողությունը՝ մայիսի 29-ից - հունիսի 21-ը։
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն։
Դպրոցին մասնակցությունն անվճար է։
Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության վկայական։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ
«Երեկոյան դպրոցը» Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի շարունակական նախաձեռնությունն է, որն իրականացնում ենք մեր ակադեմիական գործընկերի հետ ջանքերի համատեղմամբ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՄԻՀԿ-ի համագործակցությունը ակադեմիական հաստատությունների հետ իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։
Коментари