top of page

Ծրագրերի օգնականի-հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք ՄԻՀԿ-ում


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է ծրագրերի օգնականի և հաղորդակցության պատասխանատուի գործառույթներ համատեղելու հմտություններ և համապատասխան փորձ ունեցող թիմակցի։


Ներգրավվածություն՝ ամբողջական դրույք, աշխատանքային ժամերի ճկունությամբ Աշխատանքի սկիզբը` մայիսի 15 Վայրը` Երևան, Զարոբյան 32 Անմիջական ղեկավար՝ ՄԻՀԿ տնօրեն


Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ մայիսի 4-ը



Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել ադմինիստրատիվ և կազմակերպական բնույթի աշխատանքներ՝ այդ թվում՝ հանդիպումների և միջոցառումների կազմակերպում, լոգիստիկ հարցերի կարգավորում և այլն։

  • Համակարգել ՄԻՀԿ-ի աշխատանքներում փորձնակների և կամավորների ներգրավվումը։

  • Ապահովել ծրագրային փաստաթղթերի ամբողջականությունը և պատրաստել ծրագրային հաշվետվություններ։

  • Ապահովել սոցիալական հարթակներում և ՄԻՀԿ-ի վեբ կայքում նյութերի թարմացումը, պատրաստել կազմակերպության գործունեությանը վերաբերող նյութեր։

  • Մասնակցել ՄԻՀԿ-ի տարեկան ռազմավարության և կազմակերպական այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին։

  • Աջակցել կազմակերպության տնօրենին ՄԻՀԿ-ի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերում։

  • Իր գործառույթների շրջանակներում սերտորեն համագործակցել ՄԻՀԿ-ի թիմի մնացած անդամների հետ և աջակցել նրանց աշխատանքներին։

Ակնկալվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (այդ թվում՝ ընթացիկ) կամ վերապատրաստում մարդու իրավունքների, հանրային քաղաքականության, հանրային կառավարման, մենեջմենթի, սոցիոլոգիայի կամ հարակից այլ ոլորտներում,

  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,

  • Անգլերեն լեզվի գրավոր գերազանց իմացություն,

  • ՏՏ գիտելիքներ, գրաֆիկական դիզայնի գործիքներին տիրապետումը կդիտվի որպես մրցակցային էական առավելություն։

Ակնկալվող հմտություններ

  • Կազմակերպական գերազանց հմտություններ,

  • Պատասխանատու և նախաձեռնող գործելաոճ,

  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,

  • Ստեղծագործական մտածողություն,

  • Աշխատանքային ժամկետների խստիվ պահպանում։

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալը՝

  • Ինքնակենսագրական (PDF ձևաչափով),

  • Ձեր մասնագիտական որակավորումներից և կարողություններից լավատեղյակ կոնտակտային երկու անձանց տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածություն, հեռախոսահամար, էլ․փոստի հասցե),

  • Հակիրճ ուղեկցող նամակ (DOCX ձևաչափով), որը կփաստի հաստիքի պահանջներին Ձեր համապատասխանելիությունը։

Հայտերի ներկայացման համար խնդրում ենք գրել rightsresearch.armenia@gmail.com էլ․ փոստին։

Հարցերի համար կարող եք գրել նշված էլ․ փոստին կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջին , ինչպես նաև զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցների իրականացման նպատակով։


Ընտրված մասնագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։


Կազմակերպության մասին

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող արդիական և բազմաոլորտային հետազոտությունների իրականացմամբ և իրավունքահենք ռեֆորմների ջատագովությամբ։

Կազմակերպության գործունեությունը մանրամասն ներկայացված է ՄԻՀԿ կայքում։



493 views
bottom of page