top of page

Իրավական հետազոտությունների և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների երեկոյան դպրոցի հայտ



Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)` Հայաստանի ամերիկյան համալսարանի Մարդու իրավունքների և սոցիալական արդարության (ՄԻՍԱ) մագիստրոսական ծրագրի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ կազմակերպում է «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոց։

ՄԻՀԿ-ի և ՄԻՍԱ-ի համատեղ այս նախաձեռնությունն ուղղված է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններ իրականցնելու հմտությունների զարգացմանը։

Ծրագրին կարող են դիմել բակալավրի չորրորդ կուրսում, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում սովորող ուսանողներ և նորավարտ մասնգետներ։ Հետազոտական աշխատանքների իրականացման փորձը կամ հետաքրքրվածությունը կդիտվի որպես առավելություն։

Երեկոյան դպրոցը հիանալի հնարավորություն է միանալ ուսանող-հետազոտողների ցանցին, ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերով զբաղվող առաջատար մասնագետների հետ, ընդլայնել մարդու իրավունքների ոլորտում պաշտպանության հետագա համագործակցությունների հնարավորությունները։

Դպրոցում դասավանդելու են մարդու իրավունքների ոլորտի տեղական և միջազգային առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ և իրավաբաններ։ Դասընթացներն իրականացվելու են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Հետազոտությունների իրականացում և հետազոտահենք գործունեություն։

  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ուսումնասիրում։

  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիաների ուսումնասիրում։

  • Մարդու իրավունքների տարածաշրջանային գործիքների ուսումնասիրում։

  • Իրավունքների պաշտպանության մասնավոր համատեքստերի ուսումնասիրում։


Հայտերի ընդունումը` հունիսի 9 - հունիսի 15, մինչև ժամը 15:00 (GMT+4)։

Դպրոցի տևողությունը՝ հունիս 20 - հուլիսի 12։

Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն։

Դպրոցին մասնակցությունն անվճար է։


Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության վկայական։


Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը.


Հարցերի դեպքում` +374 93 76 27 11


Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ


459 views
bottom of page