top of page

ՀՀ-ում սոցիալական իրավունքների պաշտպանության վերաբերյալ պատրաստվել են այլընտրանքային զեկույցներ



Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն անհատապես, ինչպես նաև համատեղ՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ, պատրաստել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել երեք այլընտրանքային զեկույց: Զեկույցներն անդրադառնում են Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության մի շարք խնդիրներին, ներկայցնում են դրանց կարգավորման առաջարկներ։


Կոմիտեի առաջիկա՝ 74-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվելու է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։


Նստաշրջանին ընդառաջ Կոմիտեին ենք ներկայացրել հետևյալ այլընտրանքային զեկույցները․


  • N1. Հայաստանում 1988 թ․ երկրաշարժի հետևանքով անօևթանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններու ունենալու իրավունքի իրացման վերաբերյալ (անհատական ներկայացում)։


Այս զեկույցով մեր մտահոգություններն ենք հայտնել՝ կապված Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի արդյունքում անօթևանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի պաշտպանության վերաբերյալ, կենտրոնանալով Շիրակի մարզի վրա:


Զեկույցում ներկայացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ներկայում տարվող քաղաքականությունը հակասում է ինչպես թիրախային խմբի համար բնակարանային պայմանների բավարարության չափանիշներն ապահովելու, այնպես էլ վերջիններիս նկատմամբ առանց անհրաժեշտ պաշտպանական երաշխիքների ապահովման հարկադիր վտարումների իրականացումից զերծ մնալու՝ պետության պարտավորությանը: Պետությունը, ըստ այդմ, չի ապահովվել Դաշնագրի 2-րդ և 11.1-րդ հոդվածում տեղ գտած բավարար կենսամակարդակի, ներառյալ բնակարանի և կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքի իրացումը՝ Կոմիտեի Ընդհանուր մենկաբանություններով և նախադեպային որոշումներով սահմանված պահանջներին համատասխան։

  • N2. Հայաստանում աշխատանքի արդար և նպաստավոր պայմաններ ունենալու՝ յուրաքանչյուրի իրավունքի իրացման վերաբերյալ (համատեղ ներկայացում՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համահեղինակությամբ)։


Զեկույցն անդրադառնում է աշխատավայրում խտրականության արգելքին, արհեստակցական կազմակերպությունների անդամակցության սահմանափակումներին, գործադուլի իրավունքի սահմանափակումներին և հղի և կրծքող կերակրող կանանց համար աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահվմանն առնչվող խնդիրներին։ Նշված խնդիրների թերի կարգավորման արդյունքում պետությունը չի ապահովել Դաշնագրի 2-րդ և 7-րդ հոդվածների շրջնակներում ստանձնած պատրավորությունները։


  • N3. Հայաստանում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ (կոլեկտիվ ներկայացում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախաձեռնությամբ)։


Զեկույցն անդրադառնում է խնտրականության արգելքի, աշխատանքի իրավունքի, առողջության իրավունքի (մասնավորապես՝ մաքուր օդի իրավունքի) և կրթության իրավունքի իրականացման խնդիրներին։ Զեկույցն անդարադառնում է նաև 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում սոցիալական մի շարք իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վատթարացման և առհասարակ վերացման խնդրին։

Զեկույցը պատրաստվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ>> ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, և Երեխանի պաշտպանության ցանցի կողմից։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը շնորհակալ է բոլոր գործընկեր կառույցներին համատեղ աշխատանքի համար։


Ներկայացված զեկույցների ամբողջական տարբերակները կհրապարակվեն շուտով ՄԻՀԿ-ի կայքէջում, ինչպես նաև Կոմիտեի էջում։


Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշտնագիրը վավերացրել է 1993 թվականին՝ ստանձնելով իրավունքների ընգրկուն շրջանակի պաշտպանության պարտավորություն, ինչի կապակցությամբ պետությունը 4 տարին մեկ Կոմիտեի դիտարկմանն է ներկայացնում պարբերական զեկույցներ։


Կոմիտեի կողմից Հայաստանի հերթական՝ 4-րդ պարբերական զեկույցի դիտարկումը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը, Ժնևում։ Զեկույցը Կոմիտեին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականին։


57 views

Comments


bottom of page