.png)
Աուդիո և վիդեո ռեսուրսներ
Տնաշխատների միջազգային օրը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը, ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը` Media Center/Մեդիա կենտրոնում, խոսել ու իրազեկել են այս կարևոր թեմայի մասին և սկիզբ դրել մեդիա արշավին։

Ինչու՞ ենք մենք ստեղծել Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը: Որովհետև հավատում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունն անհնար է առանց իրավիճակի մասին համապարփակ, խորը, բազմակողմանի և թարմ տեղեկատվության։
Ահա 4 պատճառ, թե ինչու են կարևոր այսպիսի հետազոտությունները:

Երեխաների իրավունքների մասին 2 րոպեում։
Այս տեսանյութում ներկայացնում ենք ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։

Մաքուր միջավայրը իրավունք է։
Հարգե՛նք ինքներս մեզ, հարգե՛նք բնությունը։
Մեր սոլիդարությունն ենք հայտնում բնապահպաններին և հատկապես այս օրերին Ամուլսարի փրկության համար պայքարող բոլոր անհատներին և կազմակերպություններին:
«ՀՀ Սահմանադրության Բարեփոխումներ։ Մարդու իրավունքների օրակարգը»․ հանրային քննարկում՝ կազմակերպված ՄԻՀԿ-ի կողմից։
27 հունիսի, 2022 թ․
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ փորձագիտական քննարկում ՄԻՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի մասնակացությամբ։
30 նոյեմբերի, 2021 թ․
«Կանանց թիրախավորումը քաղաքական պայքարի գործի՞ք»․ մեդիա քննարկում ՄԻՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի մասնակացությամբ։
24 փետրվարի, 2021 թ․
«Իրավունքների սահմանափակումների հիմքերը ՀՀ Սահմանադրությունում»․ քննարկում։ Բանախոսներն են ՄԻՀԿ-ի փորձագիտական թիմից Նվարդ Փիլիպոսյանը և Նարինե Ալեքսանյանը։
5 փետրվարի, 2021 թ․
«Փոխել սահմանադրությունը և չանդրադառնալ մարդու իրավունքներին վերաբերող բացերին՝ անընդունելի Է»․ զրույց 1in.am լրատվականի ևՄԻՀԿ-ի հետազոտական թիմի՝ Նվարդ Փիլիպոսյանի, Նարինե Ալեքսանյանի, Անահիտ Սիմոնյանի միջև։
25 սեպտեմբեր, 2020 թ․
«Իրավունքը, աղքատությունը, ամոթը, աղմուկը»․ զրույց ՄԻՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի միջև։
25 նոյեմբերի, 2019 թ․
ՄԻՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի ելույթը Ազգային ժողովում։ Անդրադարձ քաղաք Գյումրիում `1988 թ․ երկրաշարժի արդյունքում, անօթևան մնացած անձանց իրավունքների ոտնահարման խնդիրներին։
5 մարտի, 2019 թ․
«Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը» խորագրով մամուլի ասուլիս ՄԻՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի հետ:
21 դեկտեմբերի, 2018 թ․