top of page

Հոդվածներ

Մենք փորձում ենք բարձրաձայնել մարդու իրավունքների խնդիրները հոդվածների և մեդիա նյութերի միջոցով՝ այպիսով նպաստելով լայն հանրությանը իրազեկմանն ու զգայունացմանը։

​​

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2018 թ․։ 

Առաջնային հրապարակող՝ EVN Report: 

​

Իրավունքահենք մոտեցումը ենթադրում է, որ պետական քաղաքականության մշակման հիմքում ընկած են մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանության նորմերն ու սկզբունքները, մշակված են գործիքներ և մեխանիզմներ, որոնք երաշխավորում են հանրային կյանքի բոլոր ոլորտներում անհատի իրավունքների համալիր և լիարժեք պաշտպանությունն ու իրացումը։

Խոսքը, ըստ էության, քաղաքականության մարդակենտրոն մոդելի մասին է։

​

Հեղինակ՝ Միշա Թադևոսյան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

​

Կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, որը, անկախ հանգամանքներից, չպետք է որևէ կերպ սահմանափակվի: Այնինչ, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առանձնակի կարևորվում է կրթության իրավունքի իրացումը։ Միևնույն ժամանակ, այս խնդիրը շարունակաբար դուրս է մղված քաղաքականությունների մշակման շրջանակից:

​

Հեղինակ՝ Աննա Փամբուխչյան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

​

Թավշյա հեղափոխությունից հետո հայ հասարակությունն առերեսվել է հին արժեքները վերագնահատելու, նոր արժեքային համակարգ ու խմբային ինքնություն ստեղծելու մարտահրավերին, որն ազատ տարածություն է ստեղծում մանիպուլյացիաների ու քարոզչության համար։ Աննա Փամբուխչյանը քննարկում է արժեքներ ու գաղափարներ, որոնք հաճախ տարածվում են որպես կարծիք ձևավորող մեխանիզմներ։

​

Հեղինակ՝ Սոֆյա Մանուկյան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

​

Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող խմբերի համար միջազգային համագործակցությունը հրամայական է դառնում ամբողջ աշխարհում։ Հայաստանի և Լիբանանի օրինակներով Սոֆյա Մանուկյանի ուսումնասիրությունը վեր է հանում խնդիրների իրական ծավալը խոշոր ներդրումների և հանքարդյունաբերության ու թափոնների վերամշակման ոլորտում։

​

Հեղինակ՝ Եվա Ասրիբաբայան, 2018 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

​

Արդի պալիատիվ շարժման հիմնադիր Սիսելի Սոնդերսը մի անգամ ասել է. «Տառապանքն անտանելի է միայն, երբ խնամող չկա»: Բայց բացի օգնելու ցանկությունից, կարևոր է հասկանալ, թե ինչպես օգնել: Այս մոտեցումը ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք պայքարում ենք ոչ թե «կյանքը փրկելու», այլ «արժանապատիվ կյանքի» համար: Իսկ ի՞նչ է նշանակում «արժանապատիվ կյանք»: Եկեք քննարկենք պալիատիվ խնամքի մի քանի խնդիր:

​

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2019 թ․։

Առաջնային հրապարակող՝ EVN Report:

​

Զրույց շխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորման վերաբերյալ:

​

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2019 թ․։

Առաջնային հրապարակող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ։

​

Հոդվածում ցույց են տրվում Հայաստանում ՝ 1991- 2018 թթ․-երի ընթացքում մարդու իրավունքների վերաբերյալ պաշտոնական հռետորաբանության վերափոխումները, ինչի արդյունքում ավելի պարզ են դառնում մարդու իրավունքների շուրջ ձևավորված և մեզ հասած որոշ ընկալումներն ու դրանց հետ կապված մեր հավաքական հիշողության արմատները։

​

Հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան, 2019 թ․։

Առաջնային հրապարակող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ։

Հոդվածը մաս էի կազմում «Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» ամբողջական ուսումանսիրության։ Այստեղ քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի և հանձառության դերակատարումը պաշտոնական խոսքում՝ Հայաստանի անկախացման գործընթացի համատեքստում (1991-1992 թթ)։ 

​

​

© 2018-2026 by Human Rights Research Center 

bottom of page