top of page

ՄԻՀԿ-ի փորձագիտական թիմը՝ Հանրային ռադիոյի տաղավարում


Անկախ փորձագիտական հայացք Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներին ու ազատություններին։

ՄԻՀԿ-ի իրականացրած՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» ուսումնասիրության խմբագրակազմը՝ հետազոտողներ Նվարդ Փիլիպոսյանը, Նարինե Ալեքսանյանը և Անահիտ Սիմոնյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդաշարի տաղավարում զրուցեցին հետազոտության արդյունքների, ՀՀ Սահմանադրությում առկա խնդիրների և բացերի և սահմանադրական բարեփոխումների՝ մինչ այժմ կայացած գործընթացի մասին։


Շնորհակալ ենք հաղորդաշարի հեղինակ Նարինե Սոլոմոնյանին հրավերի և բովանդակալից զրույցի համար։

Հիշեցնենք, որ հետազոտությունը յուրահատուկ մասնագիտական իրավական վերլուծություն է, որտեղ ուսումնասիրվել են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները, և ներկայացվել են հետազոտական առաջարկներ դրանց բարձրացման և կատարելագործման ուղղությամբ։


Հաղորդումը նկարահանվել է ս․թ․ ապրիլի 20-ին։

Հաղորդումը կարող եք դիտել ստրոև։


43 views
bottom of page