Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)` Հայաստանի ամերիկյան համալսարանի Մարդու իրավունքների և սոցիալական արդարության (ՄԻՍԱ) մագիստրոսական ծրագրի հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ կազմակերպում է «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոց։
ՄԻՀԿ-ի և ՄԻՍԱ-ի համատեղ այս նախաձեռնությունն ուղղված է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններ իրականցնելու հմտությունների զարգացմանը։ |
Ծրագրին կարող են դիմել բակալավրի չորրորդ կուրսում, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում սովորող ուսանողներ և նորավարտ մասնգետներ։ Հետազոտական աշխատանքների իրականացման փորձը կամ հետաքրքրվածությունը կդիտվի որպես առավելություն։
Երեկոյան դպրոցը հիանալի հնարավորություն է միանալ ուսանող-հետազոտողների ցանցին, ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերով զբաղվող առաջատար մասնագետների հետ, ընդլայնել մարդու իրավունքների ոլորտում պաշտպանության հետագա համագործակցությունների հնարավորությունները։
Դպրոցում դասավանդելու են մարդու իրավունքների ոլորտի տեղական և միջազգային առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ և իրավաբաններ։ Դասընթացներն իրականացվելու են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
Հետազոտությունների իրականացում և հետազոտահենք գործունեություն։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ուսումնասիրում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիաների ուսումնասիրում։
Մարդու իրավունքների տարածաշրջանային գործիքների ուսումնասիրում։
Իրավունքների պաշտպանության մասնավոր համատեքստերի ուսումնասիրում։
Հայտերի ընդունումը` հունիսի 9 - հունիսի 15, մինչև ժամը 15:00 (GMT+4)։
Դպրոցի տևողությունը՝ հունիս 20 - հուլիսի 12։
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն։
Դպրոցին մասնակցությունն անվճար է։
Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության վկայական։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը.
Հարցերի դեպքում` +374 93 76 27 11
Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ
Comentários