• Human Rights Research Center

GSP+ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում

Սեպտեմբերի 6-ին կայացավ գործընկեր կազմակերպությունների հետ մեկամյա համատեղ աշխատանքի արդյունք հանդիսացող՝ ՄԱԿ-ի Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների և Երեխայի իրավունքների կոմիտեներ ներկայացվող ալընտրանքային զեկույցների հանրային ներկայացումը։


Զեկույցները կենտրոնանում են Շիրակում բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի, Գեղարքունիքում առողջության իրավունքի իրացման խնդիրների, Սյունիքում աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների իրավունքի և Արմավիրում եզդի երեխաների իրավունքների իրացման վրա։

Զեկույցների առցանց հայերեն և անգլերեն տարբերակները հասանելի կլինեն շուտով։


Ծրագիրը նախաձեռնել և համակարգել է Eurasia Partnership Foundation-Armenia֊ն։

Զեկույցները պատրաստվել են ԵՀՀ-ի կողմից իրականացվող «GSP+ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում` Democracy Reporting International կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։


7 views0 comments