Հունիսի 27-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)՝ Եվրասիա համագործակցություն հիմնարդամի (ԵՀՀ) աջակցությամբ, իրականացրեց <<ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ>> խորագրով հանրային քննարկում։
Հանրային քննարկման նպատակն էր խթանել Սահմանադրական բարեփոխումների գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը և անհրաժեշտ վերանայումների իրականացումը։
Հանրային քննարկումը մեկնարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համակագրող Դավիթ Հակոբյանի, հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանի, ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանի և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանի՝ Սահմանադրության բարեփոխումների շրջանակում մարդու իրավունքների երաշխիքների վերանայման առնչությամբ դիրքորոշումների ներկայացմամբ։
Այնուհետ ՄԻՀԿ-ի հետազոտական թիմը՝ Նարինե Ալեքսանյանը (սահմանադրագետ, ի․գ․թ դոցենտ) և Նվարդ Փիլիպոսյանը (իրավաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ) ներկայացրեցին գործող Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներին վերաբերող խնդիրները և վերանայման առաջարկները, որոնք տեղ են գտել ՄԻՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության շրջանակներում։
Ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխանը և մասնակիցների մոտեցումների ներկայացումը։
Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պրակտիկ խնդիրներ, քննարկվեցին սահմանադրական ամրագրումների շրջանակում դրանց կարգավորման հնարավորությունները։
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում միջոցառման մասնակիցներին և բաց է Սահմանադրական բարեփոխումների մարդու իրավունքների օրակարգի շուրջ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հաղորդկացման և համագործակցության համար։
Comments