top of page

Հանդիպում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ


ՄԻՀԿ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ*։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ հանդիպում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Սիմոնյանի, ՄԻՀԿ Իրավական և քաղաքականության հարցերով փորձագետ Նվարդ Փիլիպոսյանի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն, ՀԱՀ պատասխանատու, հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենի ժ/պ Ալեն Ամիրխանյանի հետ։


Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվեցին աշխատանքի անվտանգության ոլորտում կատարված վերլուծության արդյունքները, օրենսդրական դաշտում առկա խնդիրներն ու բացերը։


ՄԻՀԿ-ի նախագահ Անահիտ Սիմոնյանը շեշտեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցության կարևորությունը աշխատանքային իրավունքների պաշտապանության խնդիրների խորքային ուսումնասիրման, գործող կարգավորումների՝ միջազգային լավագույն փորձին, ՄԱԿ-ի, ԱՄԿ-ի և ԵՄ դիրեկտիվներով սահմանված չափանիշներին համատասխանեցման ուղղությամբ։


Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ ոլորտին առնչվող տարբեր ուղղություններով։


Հանդիպումը կայացել է ս․թ․ մարտի 13-ին։



*Հանդիպման մասին տեղեկության և օգտագործված նկարի սկզբնաղբյուր է հանդիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կայքէջում տեղադրված հոդվածը։




29 views

Comentarios


bottom of page