top of page

Համագործակցության մեկնարկ ՄԻՀԿ-ի և ՀԱՀ Սոցիալական արդարության և ՄԻ մագիստրոսական ծրագրի միջև


Ապրիլի 11-ին ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը՝ իբրև հրավիրյալ դասախոս, հանդիպում ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Սոցիալական արդարության և մարդու իրավունքների (ՄԻ) մագիստրոսական ծրագրի ուսանողների հետ։


Դասախոսության մեկնարկին Ա․ Սիմոնյանը և ՀԱՀ մարդու իրավունքների մագիստրոսական ծրագրի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադարձան ՄԻՀԿ-ի և մագիստրոսական ծրագրի միջև ձևավորված համագործակցությանն ու առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին։


Ակադեմիական հաստատությունների հետ կապերի ամրապնդումը ՄԻՀԿ-ի առաջնահերություններից է։ Այս առումով մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՀԱՀ-ի մարդու իրավունքների մագիստրոսական ծրագրի հետ, որը միտված է ոլորտում հետազոտական և գիտական հենքի զարգացմանն ուղղված ջանքերի համատեղմանը։

Ա․ Սիմոնյանի դասախոսությունը նվիրված էր սոցիալական արդարության հիմնահարցերի ուսումնասիրմանը և իրավունքահենք մոտեցմամբ քաղաքականությունների ձևավորմանը։ Տեսական ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում ուսանողների հետ միասին վերլուծվեցին ՄԻՀԿ-ի իրականացրած հետազոտությունները, Հայաստանում սոցիալական արդարության արդի մարտահրավերների օրինակով դիտարկվեցին հետազոտահենք շահապաշտպանության իրականացման գործիքներն ու մոտեցումները։


Հանդիպման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ՀԱՀ կայքէջում՝ այստեղ։


Սույն հոդվածում օգտագորված լուսանկարները տրամադրվել են ՀԱՀ-ի կողմից։








8 views

Comments


bottom of page