Ի՞նչ է արդարությունը։ Որո՞նք են անարդարության պատճառները և դրսևորումները։ Ինչպե՞ս վերացնել կամ կանխել դրանք։ Ինչպե՞ս հասնել արդարության Նոր Հայաստանում։
Այս հարցերի մասին Հայաստանի հանրության և որոշում կայացնողների ընկալումները կներկայացվեն դեկտեմբերի 19-ին ժ․ 16։00-ին՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի Akian Gallery սրահում (Բաղրամյան 40, Փարամազ Ավետիսյան շենք, 4-րդ հարկ)։
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Ի՞նչ է արդարությունը» հետազոտության զեկույցի ներկայացմանը։
Միջոցառման օրակարգը՝
16։00-16։10 Մասնակիցների գրանցում
16։10-16։20 Ողջույնի խոսք
Անահիտ Սիմոնյան /ՄԻՀԿ համահիմնադիր
Ֆելիքս Հեթթ / Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն
16։20-16։30 Հետազոտության նպատակը և խնդիրները
Անահիտ Սիմոնյան /ՄԻՀԿ համահիմնադիր
16:30 - 16:40 Մեթոդաբանական ակնարկ
Հայկ Սմբատյան /սոցիոլոգ
16։40-17։05 Հետազոտության ընթացքը և արդյունքները
Միշա Թադևոսյան /հետազոտող
Սոֆյա Մանուկյան /հետազոտող
17։05-17։15 Հետազոտության եզրակացությունները և նշանակությունը գործնականում Անահիտ Սիմոնյան /ՄԻՀԿ համահիմնադիր
17։15-17։30 Հարց և պատասխան, ամփոփում 17։30-18։00 Հյուրասիրություն և ոչ ֆորմալ քննարկումներ
Comentarios