Արդարությունը հանրության շրջանում ամենահաճախ քննարկվող գաղափարներից է։ Արդարության հասնելը ամենատարբեր շարժումների, պայքարների, քաղաքական ծրագրերի, օրենսդրական նախաձեռնությունների և այլ միջոցառումների հիմնական նպատակներից է, իսկ արդարության պակասը՝ ամենահաճախ բարձրացվող և կարևորվող խնդիրներից։
Իսկ ի՞նչ է արդարությունը։ Ինչպե՞ս ենք մենք այն ընկալում իբրև անհատ, հասարակության անդամ, որոշում կայացնող, պետական քաղաքականության մշակող։ Առանց այս հարցերի պատասխանների արդարության շուրջ ծավալվող քննարկումները մակերեսային են մնում։
Ահա թե ինչու ենք մենք նախաձեռնել «Ի՞նչ է արդարությունը» հետազոտությունը, որի շրջանակներում մեր հետազոտական թիմը արդեն իրականացրել է մի շարք ֆոկուս-խումբ քննարկումներ և հարցազրույցներ որոշում կայացնողների հետ։
Դուք նույնպես կարող եք միանալ արդարության մասին քննարկումներին, մասնակցելով մեր ծրագրի հաջորդ մասին՝ աշխատաժողովներին։
Երևանում՝ https://bit.ly/2zwiRLL Գյումրիում՝ https://bit.ly/2AvAeMv Վանաձորում՝ https://bit.ly/2E5QqID
Kommentare