top of page

Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ․ հրատարակության շնորհանդես


Հունիսի 17-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացրած «Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ․ հիմնախնդրի ուսումնասիրումը հայաստանյան համատեքստում» հետազոտության ներկայացումը։


Հետազոտության իրականացումը պատվիրակել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն՝ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում։


Հետազոտությունն անդրադառնում է գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ուղղված հարցերի ընդգրկուն շրջանակին քրեակատարողական և հոգեկան առողջության ոլորտների համատեքստում՝ դիտարկելով տվյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատությունից զրկման վայրերից քրեակատարողական հիմնարկները և հոգեբուժական կազմակերպությունները։


Հետազոտական հրատարակության շնորհանդես-քննարկմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների, քրեակատարողական հիմնարկների և հոգեբուժական կազմակերպությունների, փորձագիտական և իրավապաշտպան շրջանակների շուրջ 80 ներկայացուցիչներ:


ՄԻՀԿ-ի հետազոտական թիմը բաց է հրատարակության շուրջ հետագա քննարկումների համար և լիահույս է, որ տվյալ հետազոտության արդյունքները պատկերացում կձևավորեն հիմնախնդրի մասին, հիմք կդառնան դրա շարունակական ուսումնասիրման և բարձրաձայնման համար, իսկ հետազոտության արդյունքում ներկայացված առաջարկները կնպաստեն պետության կողմից ազատությունից զրկված կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և դրա ռիսկերի հասցեագրմանը, քրեակատարողական և հոգեկան առողջության ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների իրագործմանը և գենդերազգայուն կանխարգելիչ գործելակերպերի որդեգրմանը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև Կանանց ռեսուրսային կենտրոնին և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային համագործակցության և խնդրի ուսումնասիրումը մեզ վստահելու համար։









17 views

Comentários


bottom of page