![](https://static.wixstatic.com/media/f1a9eb_5279f4d4ff864d11b74f2f2a234a0544~mv2.jpg/v1/fill/w_980,h_1164,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/f1a9eb_5279f4d4ff864d11b74f2f2a234a0544~mv2.jpg)
Դեկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումին ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն առնչվող առանցքային խնդիրների հաղթահարման քաղաքականության փաստաթուղթը (փաստաթղթի մշակման և առանջային ներկայացման մասին կարող եք կարդալ այստեղ)։
Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից։ Ֆորումի ընթացքում ներկայացվեցին թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության խթանման նպատակով ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված հանրային վերահսկողության գործիքները։
Ի դեմս ՄԻՀԿ-ի ֆորումին մասնակցեցին կազմակերպության տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ներկայացվող քաղաքականության փաստաթղթի հեղինակ իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության բացերին։ Հիշեցնենք, որ փաստաթուղթը ՄԻՀԿ-ի կողմից պատրաստվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի (ՀԱՀ ՊՀԿ) պատվերով։
Քննարկվող խնդիրների կարգավորման կապակցությամբ ՄԻՀԿ-ի կողմից ներկայացվող հիմնական առաջարկներ են, ի թիվս այլնի՝
Պետության կողմից Մասնագիտական առողջության և աշխատանքային անվտանգության պահպանման ազգային քաղաքականության մշակում և ընդունում, որի կենտրոնական նպատակը կլինի աշխատանքի վտանգների ռիսերի նվազեցումը և վնասակարության կանխարգելումը և որը միջազգային ստանդարտների համապատասխան կստեղծի համակարգման արդյունավետ մեխանիզմ։
Հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրում։
Հանքարդյունաբերության ոլորտում Տեսչական ստուգումների արդյունավետության ապահովում՝ Տեսչական մարմնի գործիքակազմի և Տեսչական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ընդլայնման և Տեսչական մարմնի մարդկային և նյութական ռեսուրսների ավելացնման միջոցով։
Պետության կողմից հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանների և աշխատանքի անվտանգության հետ կապված լայնածավալ հետազոտության իրականացում՝ վերհանելով օրենսդրական, ինստիտուցիոնալ և պրակտիկ մակարդակում առկա բոլոր բացերն ու խնդիրները։
Վավերացնել Աշխատանքի անվտանգության և առողջության մասին ԱՄԿ C155 կոնվենցիան։
Ֆորումի ընթացքում քննարկումների և ներկայացումների միջոցով, հանքարդյունաբերության քաղաքականության մշակման պատասխանատուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խոսվեց Հայաստանում հանքարդյունաբերության առանցքային մի շարք այլ խնդիրների մասին, ինչպես նաև քննարկվեցին բարձրաձայնած խնդրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Շնորհակալ ենք ԹԻՀԿ-ին և գործընկեր կազմակերպություններին ֆորումը կազմակերպելու և ոլորտային խնդիրների ներկայացման հարթակի տրամադրման համար, որի շրջանակում քննարկած առաջարկությունները կարևոր են նաև հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս մշակվող ռազմավարության մեջ ներառման առումով։
----
Տվյալ հոդվածում ներկայացված տեղեկության և նկարների սկզբնաղբյուր է հանդիսանում ֆորումի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում ս․թ․ դեկտեմբերի 16-ին հրապարակված նյութը։
![](https://static.wixstatic.com/media/f1a9eb_db65dc341a7e4f619796c21e28038384~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/f1a9eb_db65dc341a7e4f619796c21e28038384~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/f1a9eb_ab0eb39de1774cadac61edae5ec6c15a~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/f1a9eb_ab0eb39de1774cadac61edae5ec6c15a~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/f1a9eb_27a791ca1a734b928d067411ae654e9c~mv2.jpg/v1/fill/w_980,h_1470,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/f1a9eb_27a791ca1a734b928d067411ae654e9c~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/f1a9eb_15a375473eb447019e14ad1b670bf58e~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/f1a9eb_15a375473eb447019e14ad1b670bf58e~mv2.jpg)
Comments