top of page

Փոխըմբռնման հուշագրի կնքում ՄԻՀԿ-ի և Հայաստանի եվրոպական համալսարանի միջև



Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) և Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնը կնքեցին փոխըմբռնման հուշագիր՝ մարդու իրավունքների կրթական և հետազոտական ոլորտում կայուն համագործակցության և փոխաջակցության շուրջ։


ՄԻՀԿ-ի և Եվրոպական համալսարանի միջև համագործակցության նպատակն է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գիտական հենքի ու գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև Իրավագիտության ամբիոնին կից Իրավաբանական կլինիկայի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։


ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ՀԵՀ իրավագիտության ամբիոնի և Իրավաբանական կլինիկայի ղեկավար Իզաբելլա Իսկանդարյանը համաձայեցին մարդու իրավունքների կրթական և հետազոտական ոլորտում կայուն համագործակցության և փոխաջակցության շուրջ:


Կողմերի առաջնահերթություններն են՝


  • Զարգացնել ուսանողների կարողությունները, մասնավորապես` ամրապնդել Իրավագիտության ամբիոնին կից Իրավաբանական կլինիկայում ներգրավված ուսանողների հմտություններն ու գիտելիքները՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

  • Իրավաբանական կլինիկայի հետ ձեռնարկել համատեղ նախագծեր՝ ուղղված Հայաստանում հետազոտությունների, բարձրագույն կրթության և մարդու իրավունքների, մասնավորապես աշխատանքային իրավունքների պաշտպանության միջև կապի ամրապնդմանը:

  • Փորձի և ռեսուրսների փոխանակումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։


Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Անահիտ Սիմոնյանը և Իզաբելլա Իսկանդարյանը քննարկեցին համագործակցության մի շարք հարցեր, անդրադառնալով, մասնավորապես, առաջիկայում իրավական հետազոտություններին և մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին նվիրված Երեկոյան դպրոցի կազմակերպմանը:



ՄԻՀԿ-ի համագործակցությունը ակադեմիական հաստատությունների հետ իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։




49 views

Comments


bottom of page