top of page

Փոխըմբռման հուշագիր ՄԻՀԿ-ի և ՀԱՀ Սոցիալական արդարության և ՄԻ մագիստրոսական ծրագրի միջև


Մայիսի 30-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն մագիստրոսական ծրագրի (ՄԻՍԱ) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։


Հուշագիրը ստորագրելով՝ ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ՄԻՍԱ ղեկավար Սիրանուշ Սահակյանը համաձայնում են մարդու իրավունքների կրթական և հետազոտական ոլորտում կայուն համագործակցության և փոխաջակցության:

Կողմերի առաջնահերթություններն են՝

  • Զարգացնել ուսանողների կարողությունները, մասնավորապես` ամրապնդել ՄԻՍԱ ծրագրի ուսանողների հմտություններն ու գիտելիքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

  • Ձեռնարկել համատեղ հետազոտական նախագծեր՝ ուղղված Հայաստանում հետազոտությունների, բարձրագույն կրթության և մարդու իրավունքների պաշտպանության միջև կապի ամրապնդմանը:

  • Փորձի և ռեսուրսների փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ՄԻՀԿ-ի և ՄԻՍԱ ծրագրի համագործակցության նպատակն է կամրջել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գիտական հենքի ու գործնական հմտությունների զարգացումը։


ՄԻՀԿ-ը 2018 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների ոլորտում հետազոտական հենքի զարգացումը՝ խորքային վերլուծությունների և փաստահենք ջատագովության իրականացման միջոցով։

ՀԱՀ Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվող Մարդու իրավունքների և սոցիալական արդարության ծրագիրն ուղղված է աջակցելու առաջնորդներին և ապագա մարդու իրավունքների պաշտպաններին, նրանց մոտ ձևավորելով հասարակությունում առկա բարդ մարտահրավերներին արձագանքելու ստեղծագործ մոտեցում:


Համատեղ գործունեությունն ուղղված է խթանելու ՄԻՍԱ ուսանողների, դասախոսների և Հայաստանի ամերիկյան համալսարանի այլ ներկայացուցիչների ներգրավվածությունը մարդու իրավունքների հետազոտությունների գործնական կիրառման և փաստահենք իրավունքների պաշտպանության հարցերում։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Անահիտ Սիմոնյանը և Սիրանուշ Սահակյանը քննարկեցին առաջիկա համագործակցության մի շարք հարցեր, անդրադառնալով, մասնավորապես, իրավական հետազոտություններին և մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին նվիրված ամառային դպրոցի կազմակերպմանը:


Տես նաև Ֆեյսբուքում մեր գրառումն՝ այստեղ








24 views

Comments


bottom of page