top of page

Տնային աշխատողների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում․ եզրափակիչ միջոցառում և հետազոտության արդյունքների առցանց ներկայացում


Հունիսի 28-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի (ՀՌԿԿ-Հայաստան) և ՄԱԿ-ի Կանանց հարցերով Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ անցկացրեցին Հայաստանում տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի ամփոփիչ միջոցառումը։


Միջոցառման առանցքում էր ՄԻՀԿ-ի և ՀՌԿԿ-Հայաստանի կողմից իրականացրած՝ «Տնային աշխատողների մասին ԱՄԿ թիվ 189 կոնվենցիայի կարգավորման ազդեցության գնահատում» հետազոտության ներկայացումը։


ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ՄԻՀԿ-ի իրավական փորձագետ Իզաբելլա Իսկանդարյանը առցանց միացած մասնակիցներին ներկայացրեցին տնային աշխատողների աշխատանքային իրավունքների ապահովման մարտահրավերները, որոնց մի մասը բխում է օրենսդրական բացերից, ներկայացրեցին ԱՄԿ թիվ 189 կոնվենցիայի պահանջներից բխող քաղաքականության առաջարկները և տարբերակները։

Հետազոտության ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխան։ Ակտիվ քննարկում ծավալվեց բանախոսների և մասնակիցների միջև։


Ներկայացմանը մասնակցում էին պետական պատկան մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։


Տնային աշխատող են հանդիսանում մասնավոր տնային տնտեսությունում կամ տնտեսության համար վճարովի աշխատանք կատարողները։ Նման աշխատանքը սովորաբար ներառում է տունը մաքրելը, ճաշ պատրաստելը, հագուստ լվանալը, արդուկելը, երեխաների կամ ընտանիքի տարեցների կամ հիվանդ անդամների խնամքը, այգեգործությունը, տան պահպանությունը, ընտանիքի համար մեքենա վարելը, ընտանիքի տնային կենդանիների խնամքը և այլն։


Տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերի հասցեագրման համար, այդ թվում, պահանջվում է աշխատանքային օրենսդրությամբ «տնային աշխատող» եզրույթի սահմանում, տնային աշխատանքին առնչվող ներհատուկ կարգավորումների ապահովում, տնային աշխատանքի առողջ և անվտանգ կաննոնների սահմանում, տնայցերի միջոցով տեսչական հսկողության կառուցակարգերի ներդրում։

 

ՄԻՀԿ-ը շնորհակալ է գործընկեր կառույցներին՝ ՀՌԿԿ-Հայաստանին և ՄԱԿ-ի Կանանց հարցերով Հայաստանյան գրասենյակին, կատարված համատեղ ծավալուն աշխատանքի համար, և եզրափակիչ հանդիպման մասնակիցներին՝ արժեքավոր դիտարկումներով կիսվելու և հետազոտությամբ վերհանված խնդիրները կարևորելու համար։


Հետազոտությունն իրականացվել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:


Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից:




24 views

Comments


bottom of page