Հունիսի 16-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը, ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը մասնակցեցին Հայստանում տնային աշխատողների իրավունքների պաշտպանությանը նվիրված աուլիսին, որի ընթացքում խոսեցին Հայաստանում տնային աշխատողների խնդիրների մասին:
ՄԻՀԿ-ը և ՀՌԿԿ-ն նաև միացան տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման արշավին ու ամբողջ օրը նվիրեցին միայն այդ թեմային իրենց սոցիալական մեդիա հարթակներում: Արշավի ընթացքում ներկայացվեց, թե ովքեր են տնաշխատները և ինչպես են պրակտիկայում խախտվում նրանց իրավունքները։
(նկարները Մեդիա Կենտրոնից)
Տնաշխատ են մասնավոր տնային տնտեսության համար աշխատող մարդիկ՝ դայակները, վարորդները, տան մաքրություն իրականացնողները ու այլոք։
«Տնային աշխատողների մասին» կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին՝ ստեղծելով առաջին նվազագույն չափորոշիչների փաթեթը տնաշխատների իրավունքների պաշտպանության համար։
Աշխարհում կա 50 միլիոնից ավել տնաշխատ և նրանց միայն 10%-ն է վայելում ամբողջական օրենսդրական պաշտպանություն։ Հայաստանը կոնվենցիային դեռ չի՛ միացել։
Comments