Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է ծրագրերի օգնականի և հաղորդակցության պատասխանատուի գործառույթներ համատեղելու հմտություններ և համապատասխան փորձ ունեցող թիմակցի։
Ներգրավվածություն՝ ամբողջական դրույք, աշխատանքային ժամերի ճկունությամբ Աշխատանքի սկիզբը` մայիսի 15 Վայրը` Երևան, Զարոբյան 32 Անմիջական ղեկավար՝ ՄԻՀԿ տնօրեն
Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ մայիսի 4-ը
Հիմնական պարտականություններ
Իրականացնել ադմինիստրատիվ և կազմակերպական բնույթի աշխատանքներ՝ այդ թվում՝ հանդիպումների և միջոցառումների կազմակերպում, լոգիստիկ հարցերի կարգավորում և այլն։
Համակարգել ՄԻՀԿ-ի աշխատանքներում փորձնակների և կամավորների ներգրավվումը։
Ապահովել ծրագրային փաստաթղթերի ամբողջականությունը և պատրաստել ծրագրային հաշվետվություններ։
Ապահովել սոցիալական հարթակներում և ՄԻՀԿ-ի վեբ կայքում նյութերի թարմացումը, պատրաստել կազմակերպության գործունեությանը վերաբերող նյութեր։
Մասնակցել ՄԻՀԿ-ի տարեկան ռազմավարության և կազմակերպական այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին։
Աջակցել կազմակերպության տնօրենին ՄԻՀԿ-ի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերում։
Իր գործառույթների շրջանակներում սերտորեն համագործակցել ՄԻՀԿ-ի թիմի մնացած անդամների հետ և աջակցել նրանց աշխատանքներին։
Ակնկալվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն (այդ թվում՝ ընթացիկ) կամ վերապատրաստում մարդու իրավունքների, հանրային քաղաքականության, հանրային կառավարման, մենեջմենթի, սոցիոլոգիայի կամ հարակից այլ ոլորտներում,
Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
Անգլերեն լեզվի գրավոր գերազանց իմացություն,
ՏՏ գիտելիքներ, գրաֆիկական դիզայնի գործիքներին տիրապետումը կդիտվի որպես մրցակցային էական առավելություն։
Ակնկալվող հմտություններ
Կազմակերպական գերազանց հմտություններ,
Պատասխանատու և նախաձեռնող գործելաոճ,
Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
Ստեղծագործական մտածողություն,
Աշխատանքային ժամկետների խստիվ պահպանում։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալը՝
Ինքնակենսագրական (PDF ձևաչափով),
Ձեր մասնագիտական որակավորումներից և կարողություններից լավատեղյակ կոնտակտային երկու անձանց տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածություն, հեռախոսահամար, էլ․փոստի հասցե),
Հակիրճ ուղեկցող նամակ (DOCX ձևաչափով), որը կփաստի հաստիքի պահանջներին Ձեր համապատասխանելիությունը։
Հայտերի ներկայացման համար խնդրում ենք գրել rightsresearch.armenia@gmail.com էլ․ փոստին։
Հարցերի համար կարող եք գրել նշված էլ․ փոստին կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջին , ինչպես նաև զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցների իրականացման նպատակով։
Ընտրված մասնագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։
Կազմակերպության մասին
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող արդիական և բազմաոլորտային հետազոտությունների իրականացմամբ և իրավունքահենք ռեֆորմների ջատագովությամբ։
Կազմակերպության գործունեությունը մանրամասն ներկայացված է ՄԻՀԿ կայքում։
Bình luận