top of page

Իրավաբան-հետազոտողի թափուր հաստիք Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնում



Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) համագործակցության է հրավիրում իրավական հետազոտությունների իրականացման փորձ ունեցող, մասնավորապես, սոցիալական իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերով մասնագիտացված կամ հետաքրքրված իրավաբանի, ով կմիանա ՄԻՀԿ-ի թիմին։


Ներգրավվածություն՝ ամբողջական դրույք, աշխատանքային ժամերի ճկունությամբ և հեռավար ձևաչափով աշխատելու հնարավորությամբ

Աշխատանքի սկիզբը` հունիսի 1

Վայրը` Երևան, Զարոբյան 32

Անմիջական ղեկավար՝ ՄԻՀԿ տնօրեն


Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ մայիսի 25-ը


Հիմնական պարտականություններ՝


  • Իրականացնել սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող ներպետական օրենսդրական զարգացումների ընթացիկ դիտարկում (screening) և գնահատում՝ հիմք ընդունելով միջազգային իրավական նորմերը, առաջադեմ փորձն ու Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունները։

  • Պատրաստել և պատկան մարմիններին ներկայացնել առաջարկներ և դիտարկումներ:

  • Պատրաստել Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող տարեկան զեկույց, ինչպես նաև ընթացիկ համառոտագրեր, որոնք կօգտագործվեն ՄԻՀԿ-ի ադվոկացիոն աշխատանքներում։

  • Ներգրավվել իրավունքահենք սոցիալական ռեֆորմների առաջխաղացմանն ուղղված ՄԻՀԿ-ի ադվոկացիոն աշխատանքներում։

  • Ըստ անհրաժեշտության իրականացնել դասընթացներ, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման աշխատանքներ։

  • Մասնակցել ՄԻՀԿ-ի տարեկան ռազմավարության և կազմակերպական այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին։

  • Իր գործառույթների շրջանակներում սերտորեն համագործակցել ՄԻՀԿ-ի թիմի մնացած անդամների հետ և աջակցել նրանց աշխատանքներին։


Ակնկալվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտներում,

  • Իրավական վերլուծությունների իրականացման առնվազն 3 տարվա ապացուցելի փորձ,

  • Սոցիալական իրավունքների պաշտպանության միջազգային նորմերի վերաբերյալ խորքային գիտելիքներ,

  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,

  • Անգլերեն լեզվի գրավոր գերազանց իմացություն։

Ակնկալվող հմտություններ

  • Վերլուծական գերազանց հմտություններ,

  • Պատասխանատու և նախաձեռնող գործելաոճ,

  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,

  • Աշխատանքային ժամկետների խստիվ պահպանում:

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալը՝

  • Ինքնակենսագրական (PDF ձևաչափով),

  • Նախկինում իրականացրած իրավական վերլուծությունների երկու օրինակ,

  • Ձեր մասնագիտական որակավորումներից և կարողություններից լավատեղյակ կոնտակտային երկու անձանց տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածություն, հեռախոսահամար, էլ․փոստի հասցե),

  • Հակիրճ ուղեկցող նամակ (DOCX ձևաչափով), որը կփաստի հաստիքի պահանջներին Ձեր համապատասխանելիությունը։

Հայտերի ներկայացման համար խնդրում ենք գրել rightsresearch.armenia@gmail.com էլ․ փոստին։

Հարցերի համար կարող եք գրել նշված էլ․ փոստին կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջին , ինչպես նաև զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցների իրականացման նպատակով։


Ընտրված մասնագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։


Կազմակերպության մասին

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող արդիական, համապարփակ և բազմաոլորտային հետազոտությունների իրականացմամբ և իրավունքահենք ռեֆորմների ջատագովությամբ։

Կազմակերպության գործունեությունը մանրամասն ներկայացված է ՄԻՀԿ կայքում։


776 views

Comments


bottom of page