07.06.2021 թ․
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» (ՄԻՀԿ) հասարակական կազմակերպությունն ընդունում է աշխատանքային իրավունքի ոլորտում մասնագիտացված իրավաբան-հետազոտողի թափուր հաստիքի հայտեր։
Աշխատանքի մեկնարկ՝ հունիսի 16, 2021 թ։
Աշխատանքի տևողություն՝ 3 ամիս։
Հաստիքի շրջանակներում ենթադրվող աշխատանքների շրջանակ։
Ընտրված փորձագետից ակնկալվում է՝
Հետազոտել և վերհանել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, մասնավորապես, ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները, ԵՄ 92/85/EEC դիրեկտիվը։
Մինչև ս․թ․ հուլիսի 5-ը պատրաստել հետազոտական նախագիծը և հիմնական բացահայտումներն ու առաջարկները ներկայացնել հուլիսին իրականացվող առանցքային դերակատարների հետ հանդիպման շրջանակներում։
Մինչև ս․թ․ սեպտեմբերի 5-ը ամբողջականացնել հետազոտությունը, պատրաստել համակարգային փոփոխությունների և առաջարկների փաթեթ։
Ակնկալվող որակավորումներ և կարողություններ։
Տվյալ հաստիքի շրջանակներում հայտ ներկայացնող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումներն ու կարողությունները՝
Բարձրագույն իրավաբանական կրթություն։
Հետազոտական աշխատանքների իրականացման ապացուցելի փորձ։
Աշխատանքային իրավունքի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և հարակից կարգավորումների, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և մարդու իրավունքների միջազգային իրավական գործիքների վերաբերյալ համապարփակ ապացուցելի գիտելիք (մասնակցություն համապատասխան վերապատրաստումներին, ոլորտային աշխատանք, մասնագիտական հրապարակումներ և այլն)։
Աշխատանքային անվտանգության և առողջության ոլորտին առնչվող աշխատանքային և/կամ հետազոտական փորձի և գիտելիքների առկայությունը խիստ ցանկալի է։
Անգլերենի և հայերենի` իբրև աշխատանքային լեզուների, գերազանց տիրապետում։
Կազմակերպության մասին։
ՄԻՀԿ-ը մարդու իրավունքներին վերաբերող արդիական, համապարփակ, բազմակողմանի հետազոտություններ իրականացնող կազմակերպություն է։ Մեր նպատակն է խթանել Հայաստանում հետազոտահենք մարդու իրավունքների պաշտպանությունն և ջատագովության իրականացումը, նպաստել Հայաստանում իրավունքահենք քաղաքականությունների ձևավորմանը։
Կազմակերպության գործունեության մասին կարող եք կարդալ ավելին ՄԻՀԿ կայքում։
Ընտրված փորձագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։
Դիմելու ընթացակարգ։
Հետաքրքվող մասնագետներին խնդրում ենք մինչև ս․թ․ հունիսի 12-ը ներկայացնել հետևյալը՝
ինքնակենսագրական,
իրականացված հետազոտական աշխատանքների օրինակ,
1 երաշխավոր անձի կոնտակտային տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ․ փոստ):
Հավելյալ հարցերի համար կարող եք գրել rightsresearch.armenia@gmail.com էլ․ փոստին կամ զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարով:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցի իրականացման նպատակով։
Հարցազրույցներն իրականացվելու են ս․թ․ հունիսի 14-ին և 15-ին։
Comments