top of page

Գործունեություն

Ի՞նչ ենք մենք անում։

  • ՄԻՀԿ-ի հիմնադրմամբ՝ մենք իբրև մեր աշխատանքների առաջնահերթություն ենք դիտարկում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն սպեկտրի պարբերական հետազոտումն ու ուսումնասիրումը, ստացված արդյունքների հանրայնացումը՝ այսպիսով իրականացնելով հետազոտահենք շահերի պաշտպանություն և Հայաստանում մարդու իրավունքների իրացման մշտադիտարկում:

  • ՄԻՀԿ-ն մշտապես ընդլայնում է համագործակցությունները և աշխատում է հետազոտողների ցանցի զարգացման ուղղությամբ։ 

  • Մեր աշխատանքների երրորդ գերակայությունն է մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ միջազգային զեկուցումը՝ տեղեկություն տրամադրելով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այսպիսով կապելով շահերի պաշտպանության տեղական և միջազգային մակարդակները։ Մենք նաև կարևորում ենք Հայաստանում և աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումները բարձրաձայնող հայտարությունների, նամակների, պետիցիաների նախաձեռնումը տեղական և միջազգային կառույցների հետ միասին։ 

Մենք բաց ենք համագործակցության համար մեր նպատակները և արժեքները կիսող անհատների և կազմակերպությունների հետ:

bottom of page